AM | RU
USD
EUR
RUB

Զանգվածային բնույթ են կրել քաղաքացիներին բերման ենթարկելիս ակնհայտ անհամաչափ ուժի կիրառման դեպքերը․ ՄԻՊ

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, Times․am: ՄԻՊ գրասենյակից հայտնել են, որ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցելել են թվով 8 ոստիկանության բաժիններ՝ Երևանում՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 125 անձանց։

«Պաշտպանի արագ արձագանքման խումբն այցելել է Գեղարքունիք մարզի Սևան քաղաքի ոստիկանության բաժնում բերման ենթարկված թվով 8 անձի, իսկ ընդհանուր առմամբ խորհրդատվություն է տրամադրվել ավելի քան 10 անձի Գեղարքունիքի մարզում։

Այսօրվա արագ արձագանքման այցերի արդյունքում բացի Ոստիկանության կողմից կայուն պրակտիկա դարձած՝ անձին վարչական ձերբակալման ենթարկելու ընթացակարգերի կոպիտ խախտումներից ՄԻՊ արագ արձագանքման խմբերի այցերի արդյունքում արձանագրվել են նաև հետևյալ առավել դատապարտելի դեպքերն ու խախտումները.

Մասնավորապես՝ լայնամասշտաբ բնույթ են կրել ոստիկանության ծառայողների կողմից բողոքի ակցիա իրականացնող անձանց հետ վիճաբանության բռնվելու և դրա շրջանակում քաղաքացիների նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերը։

Նման վարքագիծը որևէ պարագայում չի կարող ընդունելի համարվել ոստիկանության ծառայողի համար, վերջինս սահմանափակված է իր պետական ծառայողի կարգավիճակով և պարտավոր է ձեռնպահ մնալ հավաքի մասնակից անձանց հետ նման վիճաբանությունների և ծառայողի կարգավիճակից չբխող տոնայնության ու ոճի «խոսակցությունների» մեջ ներքաշվելուց կամ առավել ևս՝ նման «խոսակցություններ» իր կողմից նախաձեռնելուց։

Այսօր, առավել քան նախորդ օրերին, զանգվածային բնույթ են կրել քաղաքացիներին բերման ենթարկելիս ակնհայտ անհամաչափ ուժի կիրառման դեպքերը, երբեմն դրանք դրսևորվել են քաղաքացիներին քարշ տալով մեքենա նստեցնելով, մարմնական վնասվածքներ հասցնելով (երկու անձի դեպքում գրանցվել են կոտրվածքներ), բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված ձեռքեր ոլորելով, գլուխը ներքև հրելով։

Արագ արձագանքման խմբերի կատարած այցերի շրջանակում գրեթե բոլոր անձինք դժգոհել են հատկապես Ոստիկանության զորքերի (սև համազգեստով ոստիկանների) կողմից դրսևորած ակնհայտ կոպիտ, ագրեսիվ, անհամաչափ ուժ ու բռնություն կիրառելու դեպքերից։

Մասնավորապես, քաղաքացիներից մեկը առանձնազրույցի ընթացքում հայտնել է, որ բերման ենթարկելու ընթացքում ոստիկանները ոտքով հարվածել են որովայնի շրջանին։ Այդ տեղեկությունը հաստատել են նաև տվյալ քաղաքացու հետ նույն վայրից բերման ենթարկված այլ անձինք։

Հատկապես մտահոգիչ է 02.05.2022թ.-ին ՀՀ ԱԺ պատգամավորների բերման ենթարկելու փորձերը, իսկ մեկ դեպքում էլ՝ պատգամավորին բերման ենթարկել են, սակայն բաժնի մոտ ազատ են արձակել։

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ՀՀ ԱԺ պատգամավորն օժտված է սահմանադրաիրավական հատուկ կարգավիճակով, վերջիններս ազատությունից կարող են զրկվել օրենսդրությամբ սահմանված հատուկ ընթացակարգով։ Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ ոստիկանության ծառայողը գիտի անձի՝ պատգամավորի կարգավիճակ ունենալու մասին, պետք է ձեռնպահ մնա վերջինիս բերման ենթարկելու փորձերից։

Այցերի ընթացքում վեր են հանվել նաև բողոքի ակցիաներին չմասնակցող անձանց բերման ենթարկելու դեպքեր։

Այսպես՝ ըստ որոշ բերման ենթարկված անձանց պնդումների, իրենք թեև դիտարկման նպատակով գտնվել են հարակից տարածքում, սակայն բուն հավաքին չեն մասնակցել։

Այս տեսանկյունից խնդրահարույց է ոչ տարբերակված մոտեցում ցուցաբերելու ոստիկանության գործելաոճը։

Բացի այդ, արձանագրվել են դեպքեր, երբ ոստիկանության ծառայողների ներկայացրած պահանջը կատարելուց հետո,այնուամենայնիվ, անձինք բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Մասնավորապես՝ արձանագրվել են ճանապարհները բացելու պահանջը քաղաքացիների կողմից կատարելուց հետո վերջիններիս բերման ենթարկելու դեպքեր։

Պաշտպանն արձանագրում է, որ այս իրավիճակներում ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով բերման ենթարկելը ի սկզբանե ապօրինի է և անթույլատրելի։

Ոստիկանությունը պետք է ձեռնպահ մնա առանց հիմքերի և հիմնավորումների արդեն իսկ ներկայացված պահանջը կատարած անձանց բերման ենթարկելուց։

Պաշտպանի մշտադիտարկումը վեր է հանել մի քանի դեպքեր, երբ ակցիայի մասնակիցների կողմից ոստիկանի նկատմամբ դրսևորվել է վիրավորական վարքագիծ, մեկ դեպքում էլ՝ ոստիկանության ծառայողին վնասվածք հասցնելու դեպք։

Պաշտպանը Ոստիկանությանը կրկին հիշեցնում է, որ ոստիկանության ծառայողները պետք է լինեն համազգեստով, իսկ նրանց համազգեստին պետք է հստակ տեսանելի լինեն անհատականացնող տվյալներ՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով:

Քաղաքացին պետք է կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանության ծառայողին: Այսօր ևս մշտադիտարկումների և անձանց հետ զրույցների արդյունքում արձանագրվել են քաղաքացիական հագուստով ոստիկանների մասնակցության դեպքեր։ Ընդ որում, ըստ քաղաքացիների պնդումների՝ այդ ոստիկանները գործում են ավելի ագրեսիվ և անկաշկանդ։

Պաշտպանը պահանջում է բացառել նույնականացման հնարավորություն չընձեռող հանդերձանքով ոստիկանների մասնակցությունը իրականացվող միջոցառումներին»,- նշված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում։

Լրահոս
Պեկինում իրավիճակը հանգիստ է, անվտանգության միջոցառումներն ուժեղացված չեն ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին Ինչպես Փաշինյանը քանդեց բանակը․ ռազմական փորձագետի հիմնավորումը․ տեսանյութ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հայտարարում են՝ սեպտեմբերի 27-ին թույլ չեն տա Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր» Ադրբեջանը չհրահրված և չարդարացված զինված ներխուժում սկսեց Հայաստանի տարածք. Արմեն Գևորգյան Արարատ քաղաքում վրաերթի են ենթարկել 7-ամյա տղայի Այսօր Ստեփանակերտի օրն է. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մայրաքաղաքի բնակչությունը կտրուկ աճել է Կարող ենք Իրանից էլ սպառազինություն ձեռք բերել. Սուրեն Սարգսյան Խոշոր հրդեհ Արշակունյաց պողոտայում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ Ոսկու և արծաթի գները նվազել են Հակառակորդը փորձել է անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք, սակայն հետ է շպրտվել Հայոց Բանակի հարվածը Նիկոլ Փաշինյանին «Սուրմալու»-ի փլատակներում մնացած Mercedes-ը ԱԻՆ-ի աշխատակիցները դեռ չեն հանել Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 7 անձ է հոսպիտալացվել, 5-ը երեխաներ են Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ ՊՆ Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին զերծ մնալ ՀՀ որոշ շրջաններ այցելելուց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց Պետք է ստեղծենք առավելագույն լայն համախմբում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար․ Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ և Արցախի նախկին նախագահների հանդիպման մասին Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Եռաբլուրում տեղի ունեցածին լավ չեմ վերաբերվում, դատապարտելի է. Տիգրան Ավինյան TikTok-ի արգելափակումները Հայաստանում հանված են. Սամվել Մարտիրոսյան «Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին․ ցուցակը գլխավորելու է Դավիթ Խաժակյանը Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրերից ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տարհանվել է 539 ընտանիք Արցախում առաջարկում են վերանայել սեփականության իրավունքի սահմանափակումները Ռոնալդինյոն չափազանց շատ էր սիրում կանանց ու սառը գարեջուր, հակառակ դեպքում մինչև 60 տարեկան կխաղար Սա դավաճանություն է, պարտվողականության ու Հայրենիք հանձնելու գործընթացի շարունակություն Երևանի և 9 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Ոսկու և արծաթի գներն աճել են Աջապահյանը պատրաստ է առաջնորդել երկում տիրող իրավիճակից դուրս գալու շարժումը Վերջին ռազմական գործողություններն ընդգծում են մեր դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը. Բայդենը՝ Փաշինյանին Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը կանցկացնեն ռազմածովային ուժերի համատեղ զինավարժանքներ Դիերի մեծ մասը Մարտունու դիահերձարանում է, ծնողներին չեն թողնում մտնել. Զոհրաբյան Իրանի զինված ուժերի զորահանդես Է սկսվել Թեհրանում եւ երկրի այլ քաղաքներում ՀՀ ԳՇ պետը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակը 35 ՀԿ-ներ պահանջում են ոստիկանապետի պաշտոնանկությունը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan