AM | RU
USD
EUR
RUB

Ոստիկանության ծառայողների կողմից կրկին բերման է ենթարկվել անչափահաս անձ՝ անհամաչափ ուժի կիրառմամբ․ ՄԻՊ

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, Times․am: Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այսօր Երևան քաղաքում այցելել են թվով 6 ոստիկանության բաժիններ՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 69 անձանց։ Այց է իրականացվել նաև Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ոստիկանական բաժին, որտեղ աջակցություն է ցուցաբերվել թվով 3 անձանց և Սևան քաղաքի բաժին, որտեղ աջակցություն է ցուցաբերվել թվով 3 անձանց։ Հայտնում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը։

Այցերի արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես.

1. Արձանագրվել են ինչպես առանց անձանց համաձայնության էլեկտրոնային սարքերով լուսանկարելու դեպքեր, այնպես էլ քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայողների կողմից անձանց ոստիկանության բաժին մտցնելիս բջջային հեռախոսով լուսանկարելու դեպք, ընդ որում, առանց որևէ տարանջատման, այդ թվում՝ անչափահասներին։ Քաղաքացիներից մեկը հայտնել է, որ իր ճշտող հարցին, թե չի կարող արդյո՞ք հրաժարվել լուսանկարվելուց, ոստիկանության ծառայողը հայտնել է, որ՝ ոչ։ Պաշտպանը ոստիկանների կողմից անձնական օգտագործման սարքերով լուսանկարելու անթույլատրելիությանն անդրադարձել է նաև 2021թ. տարեկան հաղորդմամբ և հիմա ևս վերահաստատում է, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տեսաձայնագրումը, տեսանկարահանումը և լուսանկարահանումն իրականացվում են միայն ծառայողական (ոչ անձնական) տեխնիկական միջոցներով և միայն հանրային վայրերում։ Ոստիկանության բաժիններում բերման ենթարկված քաղաքացիներին անձնական օգտագործման բջջային հեռախոսներով լուսանկարահանումն անթույլատրելի է։

2. Այսօր կրկին արձանագրվել են ոստիկանի պահանջը կատարելուց հետո բերման ենթարկելու դեպքեր, մասնավորապես՝ Երևան քաղաքի Վաղարշյան-Քոչար փողոցների հատվածից բերման են ենթարկվել անձինք, որոնք արգելանքի վերցվելու պահին արդեն իսկ ազատած են եղել փողոցի երթևեկելի հատվածը, ինչը և հանդիսացել էր ոստիկանի օրինական պահանջը։ Պաշտպանը կրկին արձանագրում է, որ նման դեպքում օրինական պահանջը չկատարելու հիմքով վարչական ձերբակալումն ի սկզբանե ապօրինի է։

3. Ցավալի է արձանագրել, որ չնայած նախորդ օրերին արված բազմաթիվ հայտարարությունների, Երևան քաղաքի Աբովյան-Կորյուն փողոցների հատվածում, ըստ ԶԼՄ-ների տարածած տեսանյութերի, Ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվում ակնհայտորեն անչափահաս անձը միանգամից մի քանի ծառայողի կողմից, ընդ որում, անհամաչափ ուժի կիրառմամբ։

4. Այսօրվա մշտադիտարկումների արդյունքում առավել կոպիտ ուժի կիրառման դեպքեր արձանագրվել են Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից դեպի Հրազդան մարզադաշտ ընկած հատվածից և Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցից բերման ենթարկելու ժամանակ։ Նախ, մշտադիտարկումների և բերման ենթարկված անձանց պնդումները վկայում են, որ ոստիկանների կողմից նախապես որևէ պահանջ չի հնչեցվում, մինչդեռ՝ վերջիններիս բերման ենթարկելու հիմքը եղել է կրկին ոստիկանի օրինական պահանջը չկատարելը։ Ավելին, արձանագրվել են այդ վայրից բերման ենթարկելիս ոստիկանների կողմից քաղաքացիներին քարշ տալով մեքենան նստեցնելու, առանց անհրաժեշտության ձեռքերը ոլորելու և անհամաչափ ուժի կիրառման այլ դեպքեր։ Ընդ որում, այդ վայրից բերման ենթարկված քաղաքացիների հետ ունեցած առանձնազրույցների ժամանակ արձանագրվել է, որ վերջիններիս վրա առկա են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ, որոնք, ըստ վերջիններիս պնդման, պատճառվել են ոստիկանների կողմից ուժի կիրառման արդյունքում։ Ոստիկանության կենտրոնի բաժնում բժշկական օգնություն տրամադրելու նպատակով կանչվել է շտապ օգնության ծառայություն։ Պաշտպանը տեղեկացնում է, որ արձանագրված վնասվածքների, ստացված տեղեկությունների և կատարված լուսանկարների վերաբերյալ համապատասխան գրություններ է ուղարկելու իրավապահ մարմիններին՝ տվյալ դեպքը մանրամասն քննության առարկա դարձնելու պահանջով և հետևողական է լինելու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։

5. Արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ փաստացի արգելանքի վերցնելուց հետո մոտ 1,5 ժամ քաղաքացիների հետ որևէ գործողություն չի կատարվել։ Մեկ այլ դեպքում՝ քաղաքացու կողմից ներկայանալուց, վարույթային գործողություններն ավարտելուց հետո են ոստիկանության ծառայողներն անձին ներկայացրել իր իրավունքները, այդ թվում՝ լռելու իրավունքը։ Պաշտպանն արձանագրում է, որ անձին իր իրավունքների մասին տեղեկացնելը ինքնանպատակ չէ, և դա պետք է կատարվի նախապես, մինչև վարույթային մյուս գործողությունները կատարելը, որպիսի երաշխավորվի այդ իրավունքների՝ այդ թվում լռելու իրավունքի գործնականում իրացումը։ Հատկապես դատապարտելի է նման վարքագծի դրսևորումն անչափահաս անձանց նկատմամբ։

6. Պաշտպանի արագ արձագանքման խմբերի այցերի արդյունքում բերման ենթարկված քաղաքացիների կողմից բարձրացվել են նաև բերման ենթարկելու ընթացքում կանխիկ դրամական միջոցների, հեռախոսի կորստի կամ ենթադրյալ հափշտակության վերաբերյալ պնդումներ, որոնք ստուգելու և արձանագրված դեպքերին պատշաճ ընթացք տալու պահանջով Պաշտպանը դիմելու է իրավասու պետական մարմիններին։

7. Պաշտպանի աշխատակազմի կողմից ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են նաև ոստիկանական տրանսպորտային միջոցում արգելանքի վերցված քաղաքացիների և ոստիկանների մասնակցությամբ միջադեպեր, երբ երկուստեք հնչում են հայհոյախառն արտահայտություններ, ինչպես նաև առկա է հրմշտոց։ Այս առումով, Պաշտպանը կրկին հիշեցնում է, որ ոստիկանության ծառայողները սահմանափակված են իրենց ծառայողական կարգավիճակով, վերջիններս հատկապես պետք է զերծ մնան իրենց տրամադրության տակ գտնվող անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի ցանկացած տեսակի դրսևորումներից։ Միաժամանակ, Պաշտպանը դատապարտելի է համարում բերման ենթարկվող անձանց կողմից ոստիկանության ծառայողներին վիրավորելու, հայհոյելու և արժանապատվությունը նվաստացնող այլ արտահայտություններ անելու բոլոր դեպքերը։ Արձանագրվել են նաև հավաքի մասնակիցների կողմից ոստիկանության տրանսպորտային միջոցների վնասման դեպքեր։

8. ԶԼՄ և սոցիալական ցանցերի մշտադիտարկումն արձանագրել է ինչպես ոստիկանության ծառայողների, այնպես էլ քաղաքացիների նկատմամբ ատելության խոսքի ծայրահեղ դրսևորումներ։ Ընդ որում, հատկապես դատապարտելի է անձի ունեցած կարծիքի կամ արտահայտած տարբերվող դիրքորոշմամբ պայմանավորված՝ վերջինիս նկատմամբ ատելության խոսքի հրապարակային արտահայտումը, որին անմիջապես հաջորդել էր բռնության գործադրում, երբ հավաքի մասնակիցների կողմից շշեր և այլ իրեր են նետվել դեպի ատելության խոսքի արժանացած անձը։ Նախընթաց օրերին համանման դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կանխարգելիչ նշանակություն կարող է ունենալ այն, որ հավաքի կազմակերպիչների և հանրային դերակատարների կողմից հրապարակավ դատապարտվեն այլ կարծիք ունեցող անձանց նկատմամբ իրականացված նման բոլոր գործողությունները։

Լրահոս
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ Գեներալ Սեյրան Սարոյանին կհուղարկավորեն իր ծննդավայրում` Հայկաշենում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Հայաստանում այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 17-ամյա տղան ձերբակալվել է մորը խեղդամահ անելու կասկածանքով Որդու՝ Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի զինվորական հագուստով Կարին Տոնոյանը բարձրացել է Մասիսի գագաթ France Football պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների ցուցակը Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով մեղադրանք է առաջադրել նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին Որդին դիմել է ոստիկանություն, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկների պատճառով մայրը մահացել է «Ալիևի ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիները կարող են համատեղ բնակվել, շփվել՝ առանց միջնորդների» Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը Սիրիայի ընդդիմադիր խմբերն այրել են Թուրքիայի դրոշները Շիրխանյանի համար 13, Վարդանյանի համար 16 տարի ազատազրկում․ դատախազը հանդես է եկել ճառով ՀՀ քաղաքացին դիմելով Ալիևին՝ խնդրել է իրեն շնորհել Ադրբեջանի քաղաքացիություն և հնարավորություն տալ բնակվել Ստեփանակերտում Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի սահմանին Արցախում բախվել են ՌԴ խաղաղապահ զորախմբի և Սարուշենի բնակչի ավտոմեքենաները. 4 կին մահացել է Մինչև այլընտրանքային երթուղու պատրաստ լինելը Արցախը Հայաստանին կկապվի գրունտային ճանապարհով. տեսանյութ ՈւՂԻՂ. Քննարկում. «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» Դավիթաշենի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է կնոջ դի Իշխանությունները նպատակային ձևով Արցախի հարցը հանում են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել. Արցախի ՊՆ Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Երբեք մի կորցրեք հավատն ու ինքնատիրապետումը, երբեք մի վստահեք դեմագոգներին, լաչառներին և պատահական մարդկանց․ Արցախի ԱԳ նախարար Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը կարող է տեղի ունենալ Կարսում Քոքոբելյանի հոր առևանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ ԳՄ անդամն ու ևս երկու հոգի Աղվան Հովսեփյանն ազատ կարձակվի 100 միլիոն դրամ գրավի դիմաց. որոշումը հրապարակվեց Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Վարդենիսի դպրոցներից մեկի 6-րդ դասարանի աշակերտը Հարձակվել են «Հայէկոնոմբանկ»-ի գումար տեղափոխող մեքենայի վրա Փաշինյանը, Ալիևը և Պուտինը կարող են հանդիպել օգոստոսի վերջին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Ընտրողների 58 տոկոսը չի պատրաստվում ձայն տալ Էրդողանին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղ կունենա սեպտեմբերին Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել Վարորդների սթափությունը կգնահատվի արյան ու մեզի փորձաքննության հիմա վրա Օգոստոսի 14-ին Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին նշելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Հունվարի 1-ից ջրի սակագինը կարող է թանկանալ. «Ժողովուրդ» Արթուր Վանեցյանը ներկայացրել է անվտանգային ճարտարապետության կարևորագույն բաղկացուցիչները Ոսկու գինը նվազել է, արծաթի արժեքը չի փոխվել ՀՀ իշխանությունը փորձում է ձերբազատվել Արցախից ու արցախցիներից և խնդիր չի դրել մարդկանց կոմունիկացվելու Փաշինյանն ու Ռայիսին քննարկել են անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցերը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan