Երբեք թիկնապահ չեմ ունեցել, նույնիսկ՝ երբ հայրս նախագահ էր, առավել ևս հիմա. Գայանե Քոչարյան․ տեսանյութ

Երբեք թիկնապահ չեմ ունեցել, նույնիսկ՝ երբ հայրս նախագահ էր, առավել ևս հիմա. Գայանե Քոչարյան․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, Times․am: ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դուստրը՝ Գայանե Քոչարյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ ինքը չի զբաղվում քաղաքականությամբ:

«Ես չեմ կարծում, որ փողոց դուրս գալը և նման ակցիաներին մասնակցելը քաղաքականությամբ զբաղվել է: Իմ շրջապատում էլ շատ եմ լսում, որ ասում են՝ մենք ձեր հետ ենք, բայց մենք քաղաքականությամբ չենք զբաղվում: Սա քաղաքականությամբ զբաղվել չէ, սա որպես քաղաքացի քո դիրքորոշումը հայտնել է, և քո փոքր լուման ունենալն է այն պրոցեսների մեջ, որոնց հետ դու համաձայն չես: Ուզում եմ, որ բոլորն այդպես կարծեն»,-նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում