Քաղաքացիների ուղղությամբ շիշ նետած ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել

Քաղաքացիների ուղղությամբ շիշ նետած ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, Times․am: Երեկ Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած անհնազանդության ակցիայի ընթացքում քաղաքացիների ուղղությամբ շիշ նետած ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ Երևանում իրականացվող անհնազանդությունների ընթացքում քաղաքացիները շուրջ 1։5 ժամ շրջափակել էին Երևանի քաղաքապետարանը՝ փակելով բոլոր մուտքերը ու շուրջպար բռնել քաղաքապետարանին հարող տարածքում։ Ոստիկանական բավականին մեծ ուժեր էին կենտրոնացել քաղաքապետարանի տարածքում, իրավիճակը բավականին լարված էր։ Տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է ոստիկաններից մեկը շիշ նետում քաղաքացիների ուղղությամբ, որը կարող էր սադրել բախում եւ միայն ընդդիմադիր գործիչների զգոնության արդյունքում հաջողվել խուսափել սրացումից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում