Արթուր Վանեցյանի որդուն 1 տարով զրկել են վարորդական իրավունքից
17/05/2022 17:45
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, Times․am: ArmLur.am-ը երեկ հայտնել էր, որ «Դիմադրություն» շարժման անդամները ավտոերթ են իրականացրել: Ոստիկանությունն անհամաչափ և բիրտ ուժ է կիրառել ավտոերթի մասնակիցների նկատմամբ՝ նրանց բերման ենթարկելով Ոստիկանության տարբեր բաժիններ:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երեկվա ավտոերթի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որդուն՝ Արտյոմ Վանեցյանին, նրա մեքենան տարել են տուգանային հրապարակ և որ ամենազավեշտալին է՝ Արտյոմ Վանեցյանին 1 տարով զրկել են վարորդական իրավունքից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում