AM | RU
USD
EUR
RUB

Հալեպում սնունդ հայթայթելը մեծ խնդիր է

 

Հալեպում կենցաղային պայմանները կրկին վատացել են, քաղաքին սննդամթերք հասցնելու ուղիները փակվել են: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից Զարմիկ Պողիկյանը: «Դեպի քաղաք մուտքի ուղին, որն օգտագործվում էր Հալեպի բնակչությանը սնունդ և վառելանյութ մատակարարելու համար, կրկին բախումների կիզակետում է, և քաղաքին սննդամթերքով ապահովման դժվարությունն եր են առաջացել»,-նշեց նա: Զարմիկ Պողիկյանի խոսքերով' քաղաքում գործում են միայն երեք կենտրոնական փռեր, որոնց դիմաց մարդիկ երկար հերթի են կանգնում: Բանջարեղենի և մրգի գինը շատ բարձր է, բացի դրանից, կարելի է գտնել շատ քիչ տեսականի: Նույն վիճակում են նաև կաթնամթերքն ու մսեղենը: Անցած երկու շաբաթվա ընթացքում պետական միջոցների հաշվին մարդկանց տրամադրվում էր բենզին, որի հատկացումը կրկին դադարել է: Անվտանգության տեսնակյունից, Զարմիկ Պողիկյանի բնորոշմամբ, ևս իրավիճակը հանդարտ չէ, շարունակվում են զինյալ բախումներն ու դիպուկարաների եւ ռումբեր ի անկանխատեսելի վտանգը:

Կյանքը Հալեպում շարունակվում է' հակառակ այս դժվարություններին: «Հալեպահայությունը շարունակում է կազմակերպել իր կյանքը: Հալեպի վարժարանները, այդ թվում' բոլոր հայկական վարժարանները, հայտարարել են ուսումնական տարվա սկիզբը, աշակերտների ընդունումն սկսված է արդեն, ընթացքի մեջ են հայակական վարժարանների կազմակերպչական աշխատանքները' աշակերտներին դասագրքերով ապահովումը, դասացուցակների կազմումը և այլն»,-հայտնեց Զարմիկ Պողիկյանը:

ՄԱԿ-ի տվյալներով' ավելի քան երկու տարի ձգվող սիրիական պատերազմի արդյունքում մինչև 2013 թ. ապրիլ մահացել է ավելի քան 100 հազար մարդ: Սիրայում ներքին գաղթականների թիվը 4.5 միլիոն է, իսկ մոտակա երկրներում փախստականների թիվը ՄԱԿ-ի վերջին տվյալներով գերազանցում է 2 միլիոնը: Կառավարական զորքերը փորձում են Հալեպն ազատագրել ընդդիմադիրներից: Գրեթե ամեն օր թեժ մարտեր են ընթանում, պայթյուններ ու հրթիռակոծություններ են լինում, որոնց ժամանակ տուժում է խաղաղ բնակչությունը, այդ թվում' հայերը: Վերջին շրջանում հայ զինծառայողներ են մահացել մարտերի ընթա ցքում, բազմաթիվ հայեպահայեր վիրավորվել են, որոշները երկրից դուրս գալու ճանապարհին առևանգվել, ապա բաց թողնվել:

Անի Նազարյան

Լրահոս
Ինչու են ոստիկանները կանգնեցրել Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարարությունը Վարչապետի հրահանգը քրեաիրավական գնահատմամբ, Սահմանադրական կարգի տապալում է Արշավիր Ղարամյան. Լևոն Հայրապետյանի ծանր օրերին, նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը. Տեսանյութ Ովքե՞ր են ատելություն տարածում արցախցիների դեմ Ազատության հրապարակում հարձակվել են Հրանտ Մարգարյանի վրա Դատարանը չբավարարեց Թվադյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը Աֆղանստանում պայթյունի հետևանքով հինգ երեխա է մահացել Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. Վիկտոր Սողոմոնյան ՀՅԴ ԳՄ. Գործադիր իշխանությունը պարտավոր է հետևողական միջոցներ ձեռնարկել Երկրաշարժ՝ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մեկնաբանեց խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ Արա Զոհրաբյան. Իշխանության ներկայացուցիչները պետք է զսպվածություն ցուցաբերեն Բողոքի ակցիա՝ Ռոբերտ Քոչարյանի վճռի հրապարակումից առաջ. ՈՒՂԻՂ Քոչարյանի պաշտպանը կոչով դիմեց Փաշինյանին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Իրանի և Ռուսաստանի կողմից կարող է ընկալվել որպես շանտաժային. Կարեն Բեքարյան Փաստաբան. Պատգամավորի հայտարարությունն ուղղակի կոչ է տապալել սահմանդրական կարգը Ալումյան. Իրավիճակն, իրոք, ծայրահեղ լարվել է ՀՀ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորը հրապարակավ մտահոգիչ տեղեկություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանի ասուլիսը Ադրբեջանը վստահեցրել է ՈՒԵՖԱ-ին, որ Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում երաշխավորված է Հարցում. թուրք աղջիկները չեն ցանկանում ընտանիք կազմել ադրբեջանցի տղաների հետ Արշավիր Ղարամյան. Վաղը ուշ է լինելու «Ժամանակ». Արմավիրի թիվ 5 դպրոցի տնօրենը ի՞նչ է ստիպել ծնողներին «Հրապարակ». Կառավարման համակարգում «փշերի» վրա են «Ժամանակ». Էջմիածնի քաղաքապետը կրկին սկանդալի մեջ է հայտնվել «Փաստ». Կոտայքի մարզպետի եղբայրը քաղաքացու է ծեծի ենթարկում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 18 Հունաստանը Թուրքիայից պահանջել է դադարեցնել ապօրինի գործողությունները Կիպրոսի տնտեսական գոտում «Տիգրանակերտ»-ում տեղի է ունեցել մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն Չավուշօղլու. «Հենց Ռուսաստանը պատրաստ լինի S-400-ները մատակարարել, մենք կվերցնենք դրանք» Փաշինյանը՝ Բակո Սահակյանի՝ Քոչարյանին ազատ արձակելու խնդրանքի մասին Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում Երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին Օրհնած խաչեր կբաժանվեն Փաշինյանը խոստանում է չդանդաղեցնել Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հետ բանակցությունները Դատարանը Վաչագան Ղազարյանի օգտին որոշում է կայացրել Քոչարյանի փաստաբաններն ասուլիսի տեսանյութեր հրապարակեցին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan