«Դիմադրություն» շարժման մասնակիցները այսօր ակցիաներ են իրականացրել մարզերում

«Դիմադրություն» շարժման մասնակիցները այսօր ակցիաներ են իրականացրել մարզերում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, Times․am: Սիրելի հայրենակիցներ, ինչպես հայտարարել էինք, այսօր «Դիմադրություն» շարժման մեր մասնակիցները ակցիաներ են իրականացրել մարզերում։ Հայտնում է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշել է, որտևական ժամանակով փակվել են՝
Երևան-Աշտարակ մայրուղին,
Երևան-Սևան մայրուղին,
Սպիտակ-Երևան մայրուղին,
Իջևան-Նոյեմբերյան մայրուղին (Ոսկեպար գյուղի հատվածում),
Վարդենիս-Սոթք ճանապարհը։

Ավտոերթեր և բողոքի ակցիաներ են իրականացվել Վանաձոր, Սպիտակ, Աբովյան,
Բյուրեղավան, Չարենցավան, Նոյեմբերյան համայնքներում։

Տավուշի մարզում Շարժման մասնակիցներն ավտոերթերին զուգահեռ հանդիպումներ են ունեցել Դեղձավան, Դեբետավան, Բագրատաշեն, Ոսկեպար, Բաղանիս, Զորական, Կողբ, Հաղթանակ, Ջուջևան գյուղերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում