Էրդողանի խոսքից հետո Թուրքիայում «Ես պոռնիկ չեմ» կարգախոսով ստորագրահավաք է սկսվել
03/06/2022 14:55
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, Times․am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Գեզի զբոսայգու ցուցարարների հասցեին հնչեցրած «պոռնիկ» արտահայտությունից հետո change.org կայքում ստորագրահավաք է սկսվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
«Ես պոռնիկ չեմ» (Ben sürtük değilim) գլխագրով ստորագրահավաքի հայտարարության տեքստում մասնավորապես նշված է, որ նախագահի պաշտոնն անաչառ պաշտոն է և նախագահը չի կարող վիրավորել իր ժողովրդի մի մասին, եթե անգամ նա նախագահ է, նա այդ իրավունքը չունի:
Ստորագրահավաքի նախաձեռնության հեղինակները շեշտել են, որ նախագահի համար հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է հավասար լինի և հայհոյանքը չի կարող ու չպետք է տեղ գտնի քաղաքացիներին ուղղված նրա բառապաշարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում