ՔՊ-ական պատգամավորի և փոխմարզպետի հարազատները կրակել են Փաշինյանին հայհոյող երիտասարդների վրա․ կա մեկ զոհ և մի քանի վիրավոր
19/06/2022 22:27
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, Times․am: ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետեւանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա, այս պահին կա մեկ զոհ և մի քանի վիրավորներ տարբեր բարդության։ Դեպքը տեղի է ունեցել Ապարանի Նիգավան միջնահատվածում։ Այս մասին գրում է Politik.am-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայոհյել են Նիկոլ Փաշինյանին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում