Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար այլեւս հրապարակային գնդակահարում են

Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար այլեւս հրապարակային գնդակահարում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, Times․am: Նիկոլին հայհոյելու համար այլեւս հրապարակային գնդակահարում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։։

«ՔՊ-ական պատգամավորի եւ փոխմարզպետի հարազատներն այսօր Ապարանի մատույցներում Կալաշնիկով ավտոմատով գնդակահարել են 7 երիտասարդի, ովքեր չեն կիսել ՔՊ-ականների սրբազան սարսուռն առ Նիկոլ։ Գնդակահարված երիտասարդներից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ «Աստղիկ» կլինիկա տեղափոխելու ճանապարհին։ Երիտասարդներից 5-ը ստացել են տարբեր աստիճանի վիրավորում, մեկին վիրահատում են։ Հա, էս էն իշխանությունն էր, ով դեռ «բարուրից» պայքարում էր կրիմինալի, պաշտոնյաների ու նրանց ազգականների բեսպրեդելի եւ գողական ենթամշակույթի դեմ», – գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում