AM | RU
USD
EUR
RUB

Բերձոր հանձնողը՝ Արցախն է հանձնում. Հայտարարություն

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, Times․am: «Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Վերջին շրջանում հանրային տիրույթում ակտիվ քննարկման առարկա է դարձել Հայաստանն Արցախին կապող միակ հուսալի և երաշխավորված տրանսպորտային ուղու՝ Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով անցնող միջանցքի հարցը։ Մեզ ներկայացվում է դրա «այլընտրանք» հանդիսացող այլ ճանապարհի շահագործման հնարավորությունը։

«Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնությունը անթույլատրելի և անընդունելի է համարում Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի երաշխիք հանդիսացող այդ միջանցքի որևէ աշխարհագրական կամ կարգավիճակային փոփոխություն՝ այն դիտարկելով իբրև հետագայում Արցախի և Հայաստանին միջև ֆիզիկական հաղորդակցության խափանման վտանգ, որը կարող է հանգեցնել Արցախի հայաթափման և Արցախում ապրող մեր հայրենակիցների բնաջնջման։

Հարկ է նկատել, որ Հայաստանի վարչապետի, Ռուասաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորել է միայն Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով, հետևաբար այդ միջանցքից դուրս ցանկացած այլ ճանապարհ դառնալու է Ադրբեջանի պարտավորություններից դուրս և գտնվելու է բացառապես ադրբեջանական տիրապետության ներքո՝ հաշվի առնելով, որ դրա մեծ մասն անցնելու է Ադրբեջանի կողմից վերահսկողվող տարածքով և կառուցվել է Ադրբեջանի կառավարության միջոցներով։ Վերոհիշյալ հայտարարությամբ ցանկացած նոր երթուղու կառուցումը կարող է իրականացվել բացառապես կողմերի համաձայնությամբ, իսկ հայկական կողմի համար այլ երթուղի, քան Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ գործող «կյանքի ճանապարհն» է, որևէ պարագայում չի կարող լինել ընդունելի։

«Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնություն

Լրահոս
Հրդեհ` Աբովյան փողոցում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում ՀՀ սուվերեն տարածքից հայ զինվոր է առևանգվում. Աննա Գրիգորյան ՊՆ-ն հաստատում է՝ հակառակորդը կրակ է բացել Խաչիկի ուղղությամբ, պատասխան կրակից հետո լռեցվել է Հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին․ «Հրապարակ» Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքն արտահերթ նիստով արագ կընդունվի. «Հրապարակ» Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. նա բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու «Հրապարակ» «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»․ այսօր, ժամը 11։00-ին երթ է լինելու Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Մի շարք համայնքներում կդադարեցվի ջրամատակարարումը Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ահազանգեր են ստացվել, որ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում․ Բայրամով Կոտայքի մարզում 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել Իշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն Գեղարքունիքում 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս մահացել է ՈւՂԻՂ. Ակցիա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Որոշել եմ վայր դնել պատգամավորի մանդատս․ Արթուր Ղազինյան Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, կառուցվող նոր ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել Երևանում 50 Cent-ին մատանի են նվիրել, ինչ է խորհրդանշում այն Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին Երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Հուլիսի 4-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ կան զոհեր Երևանում հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan