ՔՊ-ն այսօր որոշել է պաշտոնանկ անել Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին
28/06/2022 18:03
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, Times․am: Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ է գումարել և որոշել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին, իսկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնել Վահե Հակոբյանին»,- այս մասին 24News-ին տեղեկացրեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմադիր պատգամավորները շուրջ երկու ամիս մասնակցում էին փողոցային պայքարին և չեն մասնակցել Աժ նիստերին, գերազանցելով անհարգելի բացակայությունների շեմը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում