Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով

Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, Times․am: Բրիտանական զինված ուժերը որոշ բնագավառներում թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Այս մասին հայտնում է Times-ը։

«Նախարարները սահմանել են երկրի համար անվտանգության այն շեմը, որը թույլ չի տալիս առաջնային զինատեսակների քանակի և պոտենցիալի կրիտիկական նվազում։ Նույնիսկ անվտանգության մեխանիզմների առկայության դեպքում, շատ փորձագետներ կարծում են, որ Ուկրաինային փոխանցված զենքի քանակը հանգեցրել է բրիտանական բանակի հզորության անկմանը»,-գրում է պարբերականը։

Ինչպես նշվում է, 1993 թվականին Բրիտանիան ձեռք էր բերել 63 հատ РСЗО M270 ռեակտիվ համազարկային կրակի կայան, սակայն այս պահին դրանց քանակը 44-ն է, բացի այդ, 2000 թվականին Բրիտանիան ձեռք էր բերել 12 000 հակատանկային NLAW համակարգ, որոնցից 5000-ը փոխանցվել է Ուկրաինային։

Հետևեք մեզ նաև Telegram-ում