Բորիս Ջոնսոնը հրաժարական է ներկայացրել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
07/07/2022 16:00
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, Times․am: Բորիս Ջոնսոնը հրաժարական է ներկայացրել Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոններից, հայտնում է ТАСС-ը:
Ըստ Ջոնսոնի՝ Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի ընտրության գործընթացը պետք է սկսվի հիմա:
Նա ափսոսանք է հայտնել, որ կթողնի «աշխարհում լավագույն աշխատանքը», եւ դիմել է ապագա իրավահաջորդին՝խոստանալով հնարավորինս աջակցել նրան:
Բորիս Ջոնսոնը միևնույն ժամանակ խոստացել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կաջակցի Ուկրաինային եւ նրա հրաժարականից հետո՝ «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»:
Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետի ընտրության ընթացակարգը կորոշվի հաջորդ շաբաթ
Հետևեք մեզ նաև Telegram-ում