Թեհրանում Ռաիսի-Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում կարևոր խնդիրը տարածաշրջանային կոմունիկացիաներին էին վերաբերվում

Թեհրանում Ռաիսի-Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում կարևոր խնդիրը տարածաշրջանային կոմունիկացիաներին էին վերաբերվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, Times․am: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանում գրեթե ուշադրություն չդարձվեց այն փաստին, որ նույն Խամենեին Էրդողանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի արդյունքներին՝ «գոհունակություն հայտնելով, որ Ղարաբաղը վերադարձվել է Ադրբեջանին»։

Պետք է նշել, որ Իրանի այս դիրքորոշումը նոր չէ։ Իսլամական Հանրապետությունը 2020թ. պատերազմից անմիջապես հետո բազմիցս խոսել է տարածաշրջանի պետությունների սահմանների անձեռնմխելիության մասին։ Ընդ որում, անձեռնմխելիություն ասելով, պաշտոնական Թեհրանը հասկանում է հենց այն, ինչ ասել է Այաթոլա Խամենեին Էրդողանին՝ Արցախը Ադրբեջանի կազմում, իսկ Սյունիքը՝ Հայաստանի։ Սա նրանց պաշտոնական դիրքորոշումն է։

Բայց Թեհրանում տեղի ունեցած Ռաիսի-Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում Հայաստանին ու Հարավային Կովկասին վերաբերող առավել կարևոր խնդիրը տարածաշրջանային կոմունիկացիաներին էին վերաբերվում»

Հետևեք մեզ նաև Telegram-ում