Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Թաղավարդի ուղղությամբ. ՌԴ ՊՆ

Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Թաղավարդի ուղղությամբ. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, Times․am: Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում ադրբեջանցիները երեկ խախտել են հրադադարի ռեժիմը, հաղորդում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։

Օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել Թաղավարդի տարածքում։ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ հարթել է միջադեպը», – նշվում է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում