ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ
04/08/2022 12:44
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, Times․am: ՀԱՊԿ-ում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման և զինված բախման առնչությամբ, որը հանգեցրել է զոհերի։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին։ Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և տարաձայնությունները հաղթահարել բացառապես դիվանագիտական ճանապարհով»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում