AM | RU
USD
EUR
RUB

Մասնագիտական քննարկում «Մատենայի» այգում. ներկա էր մոտ 300 մասնակից

 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, Times․am: «Մատենա» միջազգային դպրոցը օգոստոսի 3-ին կազմակերպել էր «Ինչպես առաջնորդել մարդկանց և հաջողել» թեմայով մասնագիտական բաց քննարկում, որի խոսնակներն էին «Մատենայի» համահիմնադիր, տնօրեն Ռուբեն Հայրապետյանը և «Մատենայի» փորձագետ, Ամստերդամի Ազատ համալսարանի «Առաջնորդության և խորհուրդների զարգացման» կենտրոնի համահիմնադիր Լարա Չոլակյանը:

Քննարկումը համախմբել էր մոտ 300 մասնագետի՝ բիզնեսի ղեկավարների, հանրային կառավարման ոլորտի ներկայացուցիչների, ուսանողների և շահագրգիռ այլ անձանց, որոնց միավորում են առաջնորդության հմտությունները զարգացնելու գաղափարը և նպատակը: 

Ելույթներից հետո մասնակիցները խոսնակներին ուղղեցին իրենց հուզող հարցերը, ստացան սպառիչ պատասխաններ, ինչպես նաև ներկայացրին սեփական փորձը։ Արդյունքում՝ քննարկման ընթացքում ձեռք բերած նոր գաղափարները և մոտեցումները մասնակիցները կկարողանան կիրառել մասնագիտական կյանքում: 

Քննարկման ինքնաբուխ մասնակից էին դարձել նաև Բաղրամյան պողոտայով զբոսնող շատ քաղաքացիներ, որոնք կանգ էին առնում և հետևում թե՛ դասախոսությանը, թե՛ հարցուպատասխանին։

«Մատենան» պարբերաբար կազմակերպելու է մասնագիտական կարևորագույն թեմաներով բաց դասախոսություններ, որոնց մասին կարող եք տեղեկանալ՝ հետևելով մեր լրահոսին:

«Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը գործում է 2021 թվականից։ «Մատենայի» նախաձեռնողներն ու հիմնադիրներն են «UWC Dilijan» միջազգային դպրոցի և «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հիմնադիր գործընկեր Ռուբեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը: «Մատենայի» առաքելությունն է գիտելիքի կուտակման և համաշխարհային առաջավոր փորձի տարածման միջոցով նպաստել մասնագիտական հմտությունների և առաջնորդության կարողությունների զարգացմանը՝ նրանց համար, ովքեր իրենց մասնագիտական ոլորտներում մշտապես ձգտում են կատարելագործման և գերազանցության:

Լրահոս
ՀՀ քաղաքացին դիմելով Ալիևին՝ խնդրել է իրեն շնորհել Ադրբեջանի քաղաքացիություն և հնարավորություն տալ բնակվել Ստեփանակերտում Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի սահմանին Արցախում բախվել են ՌԴ խաղաղապահ զորախմբի և Սարուշենի բնակչի ավտոմեքենաները. 4 կին մահացել է Մինչև այլընտրանքային երթուղու պատրաստ լինելը Արցախը Հայաստանին կկապվի գրունտային ճանապարհով. տեսանյութ ՈւՂԻՂ. Քննարկում. «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» Դավիթաշենի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է կնոջ դի Իշխանությունները նպատակային ձևով Արցախի հարցը հանում են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել. Արցախի ՊՆ Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Երբեք մի կորցրեք հավատն ու ինքնատիրապետումը, երբեք մի վստահեք դեմագոգներին, լաչառներին և պատահական մարդկանց․ Արցախի ԱԳ նախարար Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը կարող է տեղի ունենալ Կարսում Քոքոբելյանի հոր առևանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ ԳՄ անդամն ու ևս երկու հոգի Աղվան Հովսեփյանն ազատ կարձակվի 100 միլիոն դրամ գրավի դիմաց. որոշումը հրապարակվեց Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Վարդենիսի դպրոցներից մեկի 6-րդ դասարանի աշակերտը Հարձակվել են «Հայէկոնոմբանկ»-ի գումար տեղափոխող մեքենայի վրա Փաշինյանը, Ալիևը և Պուտինը կարող են հանդիպել օգոստոսի վերջին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Ընտրողների 58 տոկոսը չի պատրաստվում ձայն տալ Էրդողանին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղ կունենա սեպտեմբերին Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել Վարորդների սթափությունը կգնահատվի արյան ու մեզի փորձաքննության հիմա վրա Օգոստոսի 14-ին Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին նշելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Հունվարի 1-ից ջրի սակագինը կարող է թանկանալ. «Ժողովուրդ» Արթուր Վանեցյանը ներկայացրել է անվտանգային ճարտարապետության կարևորագույն բաղկացուցիչները Ոսկու գինը նվազել է, արծաթի արժեքը չի փոխվել ՀՀ իշխանությունը փորձում է ձերբազատվել Արցախից ու արցախցիներից և խնդիր չի դրել մարդկանց կոմունիկացվելու Փաշինյանն ու Ռայիսին քննարկել են անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցերը Արցախում հրադադարի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել․ ՊԲ Մահացած զինծառայողը կրծքավանդակին հրազենային վիրավորում ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում Արցախի Քաշաթաղի շրջանում սկսվել է հուշարձանների տարհանման գործընթացը. տեսանյութ Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Կրակային դիրքում հայտնաբերվել է զինծառայողի դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով Բերձորի Սբ Համբարձման եկեղեցու վրայից հեռացվում են խաչերը․ տեսանյութ 54 ընտանիքից 7-ն է մնալու Արցախում. Աղավնոյի գյուղապետ Ըստ վերլուծության՝ հայաստանցի կանայք տղամարդկանցից ավելի պահանջատեր են հողերի հարցում. Էլբակյան «Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ու Ադրբեջանի համար». թուրք պաշտոնյա Կրակոցներ ու ծեծկռտուք Ծովինար գյուղում. Հիվանդանոց են տեղափոխվել երկու հոգի Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Վիտալի Բալասանյանը Բերձոր այցելել է ՌԴ խաղաղապահ զորակազմի և ադրբեջանական կողմի հետ. Tert.am Ոստիկանությունը կրակ է բացել Շառլ դը Գոլ օդանավակայանի տարածքում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan