Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջիկա խաղերը հետաձգվել են՝ որպես հարգանքի տուրք Եղիսաբեթ 2-րդ թագուհու հիշատակին

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջիկա խաղերը հետաձգվել են՝ որպես հարգանքի տուրք Եղիսաբեթ 2-րդ թագուհու հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, Times․am: Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ առաջիկա օրերին նախատեսված բոլոր հանդիպումները հետաձգվել են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պրեմիեր լիգայի ղեկավարությունը հայտնել է, որ այդ քայլով հարգանքի տուրք են մատուցում Անգլիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհու հիշատակին, ով մահացել է սեպտեմբերի 8-ին:

Հետաձգվել են ինչպես հանգստյան օրերի բոլոր հանդիպումները, այնպես էլ երկուշաբթի երեկոյան նախատեսված խաղը:

Պրեմիեր լիգան հետաձգված տուրի անցկացման ժամկետների մասին հանդես կգա հավելյալ հայտարարությամբ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում