ՀՀ ԿԲ-ն բարձրացվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
01/11/2022 15:12
Նմանատիպ
Նոյեմբերի 1-ին կայացել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ:
Որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 10,5%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 12,0%, ՀՀ ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9,0%:
ՀՀ Կենտրոնական բանկը այս տարի արդեն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնում է 5-րդ անգամ՝ 7.75%-ից հասցնելով 10.5%-ի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում