Tinkoff-ը միջազգային փոխանցումներ կկատարի չինական յուանով և ղազախական տենգեով

Tinkoff-ը միջազգային փոխանցումներ կկատարի չինական յուանով և ղազախական տենգեով

Ռուսաստանյան Tinkoff բանկը ֆիզիկական անձանց համար սկսում է SWIFT փոխանցումներ իրականացնել չինական յուանով և ղազախական տենգեով՝ համապատասխանաբար Չինաստանի և Ղազախստանի բոլոր բանկերին:

Փոխանցումները հնարավոր է իրականացնել արդեն այսօրվանից:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «Պրեմիում» դասի հաճախորդների համար փոխանցումներն անվճար կլինեն, մնացած դեպքերում՝ 120 յուան ​​կամ 9000 տենգե:

Tinkoff-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ իր հաճախորդները SWIFT փոխանցումներ կարող են կատարել նաև Tinkoff հավելվածի միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում