Սուպերհամակարգիչը հաշվարկել է աշխարհի վերջի ժամկետները

Սուպերհամակարգիչը հաշվարկել է աշխարհի վերջի ժամկետները

World One սուպերհամակարգիչը, որը նախագծվել է քաղաքակրթական օրինաչափությունների հետազոտման համար, հաշվարկել է, որ մարդկության վերջի ժամանակետները։

Ինչպես տեղեկացնում է բրիտանական The Daily Star պարբերականը, համակարգչի հաշվարկների համաձայն, քաղաքակրթության կործանումը կլինի 2050 թվականին։ Որպես աշխարհի վերջի պատճառ համակարգիչը նշում է մարդկության գործունեությունը, մասնավորապես՝ շրջակա միջավայրի աղտոտումն ու դրա բացասական հետևանքները։

«Մոտավորապես 2040-ից 2050թթ. քաղաքակրթական կյանքը, այնպես տեսքով, որը մեզ հայտնի է հիմա, կդադարի գոյություն ունենալ», – նշված է կանխատեսման մեջ։ Ընդ որում, իրավիճակը չի փրկի նույնիսկ ամբողջությամբ «էկոլոգիապես մաքուր» ավտոմեքենաների անցումն ու ծնելիության վերահսկումը։

«The Daily Star»-ը հիշեցնում է, որ նույն համակարգչի 2020 թվականի համար արված կանխատեսումներում նշվում էր, որ երկրի իրավիճակը «ծայրահեղ կրիտիկական» կլինի։ Նշենք նաև, որ World One համակարգիչը ստեղծվել է 1970-ականներին՝ Հռոմեական ակումբի պատվերով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում