Adidas-ը հուլիս-սեպտեմբերին 100 մլն եվրո է կորցրել ՌԴ-ում բիզնեսի դադարեցման պատճառով

Adidas-ը հուլիս-սեպտեմբերին 100 մլն եվրո է կորցրել ՌԴ-ում բիզնեսի դադարեցման պատճառով

Կոշիկ, հագուստ և սպորտային աքսեսուարներ արտադրող գերմանական Adidas ընկերությունը 2022 թվականի երրորդ եռամսյակում կորցրել է շուրջ 100 միլիոն եվրո եկամուտ: Ինչպես հաղորդում է ամերիկյան NASDAQ ֆոնդային բորսան, պատճառը բիզնեսի դադարեցումն է Ռուսաստանում։

«Adidas-ը երրորդ եռամսյակի զուտ եկամուտը կազմել է 66 մլն եվրո՝ նախորդ տարվա 479 մլն եվրոյի դիմաց, իսկ եկամուտը տարեկան կտրվածքով աճել է 11%-ով և կազմել մոտ 6,4 մլրդ եվրո»,– նշում է ամերիկայն NASDAQ ֆոնդային բորսան:

Ի դեպ, 2022-ի երկրորդ եռամսյակում Adidas–ը ևս 100 մլն եվրո է կորցրել՝ կրկին Ռուսաստանում գործունեության դադարեցուման պատճառով։

Adidas-ը 2022-ի մարտին հայտարարել է Ռուսաստանում առցանց և օֆլայն խանութների դադարեցման մասին։ Ընկերությունը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ղեկավարել է շուրջ 500 առևտրային կետ։ Այս տարածաշրջանը ընկերությանը բերել է ընդհանուր վաճառքի 3%-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում