Հեռախոսազրույց ՀՀ և ՌԴ արտգործնախարարների միջև։ Կողմերը նախապատրաստվում են նոյեմբերի 23-ին

Հեռախոսազրույց ՀՀ և ՌԴ արտգործնախարարների միջև։ Կողմերը նախապատրաստվում են նոյեմբերի 23-ին

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն այսօր՝ նոյեմբերի 11-ին, հեռախոսազրույց են ունեցել:

Այս մասին հայտնում են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից։

«Նախարարները քննարկել են նոյեմբերի 23-ին Հայաստանում սպասվող ՀԱՊԿ նիստի և երկկողմ ու տարածաշրջանային օրակարգերին վերաբերող մի շարք կարևոր հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում