Հայաստանում ծնված աշխարհի ութմիլիարդերորդ քաղաքացին ու մեր երկրի նվազող բնակչությունը

Հայաստանում ծնված աշխարհի ութմիլիարդերորդ քաղաքացին ու մեր երկրի նվազող բնակչությունը

Նախօրեին հայտարարվեց, որ աշխարհի բնակրության թիվն հատել է 8 միլիարդի սահմանը։ Քիչ ավելի ուշ Գեղարքունիքի մարզպետը տեղեկացրեց, որ աշխարհի 8 միլիարդերոդ քաղաքացին ծնվել է հենց մեր երկրում՝ Մարտունի քաղաքում։ Այդպես էր դա, թե՞ ոչ, իրականում այնքան էլ կարևոր չէ։ Առավել կարևորն այն է, որ Հայաստանում ևս մեկ բալիկ է լույս աշխարհ եկել և թող Աստված մշտապես պահապան լինի նորածնին և մյուս բոլոր հայ բալիկներին։

Բայց կարևոր ևս մեկ հանգամանք կա, որին անպայման պետք է ուշադրություն դարձնել։ Մինչ աշխարհում ստաբիլ աճում է բնակչության թիվը և, ըստ կանխատեսումների, 2050 թվականին կկազմի, 9.7 միլիարդ մարդ, Հայաստանում նույն թվականին, դարձայլ ըստ կանխատեսումների, կբնակվի միայն 2.6 մլն մարդ։ Այս մասին նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը։
Ցավոք, Հայաստանում ծնված աշխարհի ութմիլիարդերոդ քաղաքացին այս սպասումները դեռևս չի փոխում։

«2021 թ. պաշտոնական տվյալներով, ծնելիության գումարային գործակիցը 1.6 է, այդ ցուցանիշը շարունակաբար կնվազի մինչև 2050 թվականը։ Տարածարջանում Հայաստանում, Վրաստանում և Ռուսաստանում է, որ բնակչության թվաքանակը շարունակաբար նվազելու է մինչև 2050 թվականը, մյուս բոլոր երկրներում բնակչության թիվն ավելանալու է»,- ասուլիսի ընթացքում ասել է Աննա Հովհաննիսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում