AM | RU
USD
EUR
RUB

Համայն Ռուսիո պատրիարքը շնորհավորել հայերին

 

Մոսկվայի Հայոց Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությանը ներկա է գնտվել Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, ով եկեղեցու բացման կապակցությամբ շնորհավորել է Ռուսաստանի հայ համայնքին:

Նա իր ելույթում նշել է, որ նախկինում հայերը և քրիստոնեական այլ համայնքների ներկայացուցիչները Ռուսաստանի տարածքում ճնշումների են ենթարկվել: «Ռուսաստանի տարածքում կառուցված հայկական եկեղեցիները հաճախ են ավերածությունների ենթարկվել, և հիմա ես ցանկանում եմ շնորհավորել ռուսահայ համայնքին այս պատմական իրադարձության կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նրանց այն բանի համար, որ կարողացել են եկեղեցական այնպիսի համալիր ստեղծել, որը հնարավորություն կտա Մոսկվայի հայերին հավաքվել մի տ եղ և աղոթել»,- ընդգծել է նա:

Համայն Ռուսիո պատրիարքը նաև նշել է, որ եկեղեցիները չեն կառուցվում միայն ինչ-որ գեղեցիկ հուշարձան ունենալու համար: «Եկեղեցու կառուցումը մարդկության ապագային միտված քայլ է: Եկեղեցին կառուցվում է, որպեսզի մարդիկ հավաքվեն այնտեղ և աղոթեն, իսկ աղոթել նշանակում է, որ մարդն Աստծո օգնությամբ փորձում է ներքուստ աշխատել ինքն իր վրա, զարգացնել իր հոգևոր ներաշխարհը: Եթե այդպես չլիներ, հնարավոր է, որ այսօր քրիստոնեական քաղաքակրթությունից ոչինչ մնացած չլիներ: Աղոթքը հոգևոր ճանապարհով մեզ մոտեցնում է Աստծուն: Դրա միջոցով՝ հիմնվելով Աստծո ուժի վ րա՝ մենք փորձում ենք ինքներս մեզ փոխել դեպի լավը»,- պատգամել է Համայն Ռուսիո Պատրիարքը:

Նրա խոսքով՝ մեր օրերում հավատացյալները կանգնած են լուրջ մարտահրավերների առջև, քանի որ մարդկությունը թևակոխել է մի դարաշրջան, որտեղ անընդհատ հերքվում են Աստծո գաղափարները: «Եվ դա ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ փիլիսոփաներ Աստծո գոյությունը ժխտելու ինչ-որ նոր փիլիսոփայություն են մշակել, այլ այն պատճառով, որ ամբողջ քաղաքակրթությունն աշխատում է այն բանի համար, որպեսզի Աստված դադարի մարդկանց համար գլխավոր արժեք լինելուց: Այսօր մեզ այլ արժեքներ են առաջարկում՝ հարստություն, փող, հաճույքներ, իշխանություն: Եվ ի՞նչ է Աստված այս ամենի մեջ, ինչ տեղ է նա զբաղեցնում այս արժեքների մեջ: Մենք բոլորս պետք է համատեղ ուժերով ապացուցենք ինքներս մեզ և ամբողջ աշխարհին, որ Աստծո գաղափարը դեռ ողջ է, իսկ դա կարելի է անել միայն մեր հավատը ցույց տալով, միայն Աստծո աչքերի առջև մեր մեղքերը քավելով: Այդպիսով մենք դառնում ենք ուժեղ, իսկ մեր խոսքն՝ ավելի համոզիչ, ինչը ամրապնդվում է նաև մեր կատարած բարի գործերով»,- նշել է Համայն Ռուսիո Պատրիարքն՝ ընդգծելով, որ սխալվում են բոլոր նրանք, ովքեր 21-րդ դարը քրիստոնեական դարաշրջանի ավարտն են համարում: Նրա դիտարկմամբ' Մոսկվայում հայկական եկեղեցու կառուցու մը հենց դրա վկայությունն է:

Համայն Ռուսիո պատրիարքն ընդգծել է, որ Հայաստանը և Ռուսաստանը հիանալի օրինակ են այն բանի, որ կրոնական արժեքները ազգերի կյանքից ոչ թե վերանում, այլ ավելի են ամրապնդվում: «Ես ռուսահայ համայնքին հոգևոր ծաղկունք եմ մաղթում, ցանկանում եմ, որպեսզի այդտեղ առավել ամրապնդվի հավատն առ Աստված եւ որ նրանք քրիստոնեական լավ օրինակ ծառայեն մյուսների համար»,- ասել է նա՝ վստահություն հայտնելով, որ Մոսկվայում հայկական եկեղեցու կառուցումն առավել կխորացնի երկու ազգերի հոգևոր կապերը և կնպաստի նրանց եղբայրական հարաբերությունների ամրապնդմանը: «Հայ Առաքելական Եկեղեցին և Ռուս Ուղղափառ Եկեղեցին հարյուրավոր տարիներ սերտորեն համագործակցել են, և ես վստահ եմ, որ Մոսկվայի հայկական եկեղեցու կառուցումն առավել կսերտացնի երկու եկեղեցիների փոխհամագործակցությունը և կնպաստի երկու ազգերի հոգևոր կապերի ամրապնդմանը, ինչն ավելի կարևոր է ցանկացած քաղաքական կամ տնտեսական կապերից»,- նշել է Համայն Ռուսիո Պատրիարքը:

Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մասնակցել են Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությանը:

Մայր Տաճարի օծման հանդիսավոր ծիսակատարությունը կատարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Արարողությանը ներկա է եղել և իր օրհնությունն է բերել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, ներկա են եղել նաև ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, Ռուսաստանի պետական և հասարակական գործիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Հայաստանի և արտերկրի խոշորագույն թեմերի առաջնորդներ, Ռուսաստանի Դաշնության կրոնական հարանվանությունների առաջնորդներ, ներկայացուցիչներ և բարերարներ:

Մոսկվայի կենտրոնում ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ կառուցված հայկական եկեղեցական համալիրը, որի շինարարական աշխատանքներն սկսվել էին դեռևս 2006 թվականից, ընդգրկում է Մայր Տաճարը, Սուրբ Խաչ եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային, վարչական և հյուրանոցային մասնաշենքերը, հանդիսությունների ու հյուրասիրությունների սրահները, թանգարանը: Եկեղեցական համալիրը կառուցված է բաց ծիրանագույն, իսկ Մայր Տաճարը' Հայոց պատմական մայրաքաղաք Անիին հարակից քարհանքերից բերված վարդագույն տուֆով և գոտևորված է խաչերով, զարդաքանդակներո վ ու մեսրոպատառ գրերով: Համալիրն իր ամբողջ տեսքով ու հարթաքանդակներով մոսկվացիներին և ՌԴ մայրաքաղաքի հյուրերին պատմում է հայ ժողովրդի մասին, ներկայացնում Հայոց պատմության դարակազմիկ էջերը' գրերի գյուտ, քրիստոնեության ընդունում, հավատքի ու հայրենիքի համար մղված պայքար, Ոսկե դար և այլն: Զարդաքանդակներն ու պատկերաքանդակները ներդաշնակորեն համադրված են եկեղեցական համալիրով մեկ սփռված հայ քանդակագործության խորհրդանիշը դարձած բազմաթիվ խաչքարերի հետ:

Լրահոս
«Կարկառ» ճամբարում տեղի է ունեցել «Ձյուդոն բաց երկնքի տակ» խորագրով փառատոնի բացման արարողությունը Մոսկովյան դատարանը հրապարակել է հայ գործարարին սպանողների դատավճիռը Հրավառությունից հետո այրվում է Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը Հոկտեմբերի 21-ի հոսանքազրկումների մասին Զոհասեղանին այլևս մեր պետականության հարցը չէ նույնիսկ, զոհասեղանին դրված է երկրիր ունենալ-չունենալու հարցը Բաքվում ոստիկանությունը ճնշել է մետրոյի կայարանի դիմաց ցույց անցկացնելու փորձը Ռուսաստանում չեն հասկանում, թե ինչ է անում Սիրիայում ԱՄՆ-ը Ահա, թե ինչու էր Արթուր Դավթյանը բաց կապով ինձ զանգել, ու վերացարկվելով իրականությունից, խրոխտ-խրոխտ սպառնում Չեմ համարում, որ ինչ-որ մեկից լավն եմ, եթե պետք է բանտ տանեն՝ պատրաստ եմ, բայց ինձ լռեցնել որևէ մեկը չի կարող. Միհրան Հակոբյան Անծանոթ աղջիկը Հայկ Մարությանին նվիրեց Ռոբերտ Քոչարյանի գիրքը Լուկաշենկոն հիշել է, թե ինչպես են Ելցինի հետ Քլինթոնի ներկայությամբ ծիծաղել նրա վրա Զոհրաբ Մնացականյանը կվկայի Հանրապետության տարածքում ջերմաստիճանը զգալի կնվազի Հայտնի է Արմեն Կարապետյանի պաշտոնանկության պատճառը Գաղտնի ու թաքուն Մեր երկիրը ընկել է անհայրենիք, անհավատ և որևէ սրբություն չունեցող մարդկանց ձեռքը Թովմասյանի դուստրերին ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու իրական նպատակը բարոյական ու հոգեբանական ճնշում գործադրելն է Բաքվում կայանալիք ընդդիմության ցույցի պատճառով մետրոյի երեք կայարան է փակվել Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը «Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ճնշման հետևանք է. Սաթիկ Սեյրանյան Շենգավիթի շուկայի աշխատակիցներն այսօր գործադուլ են հայտարարել Թբիլիսիում ուժգին պայթյունի հետևանքով տուժածների թվում հայեր չկան Բակո Սահակյանը ներկա է գտնվել նռան փառատոնին Հուղարկավորության ժամանակ տղամարդը «կենդանացել» է «Թուրքիան վերականգնել է Սիրիայում հրադադարի ռեժիմը». Թրամփ Լիբանանում հակակառավարական ցուցեր են՝ «WhatsApp» հեղափոխություն «Միքայել Համբարձումյանը հանձնարարել է՝ ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա ինչ-որ բան գտնեն, մի գործ կարեն». Արթուր Դանիելյան Ռուսաստանում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի (լուսանկարներ) Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձիք կալանավորվել են Առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց «Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշն օրեցօր անկում է ապրում «168 ժամ». 3 մլն դրամ աշխատավարձ՝ ոչինչ չանելու համար «Ժողովուրդ». Անելանելի իրավիճակ. պաշտոնի նշանակելու համար մարդ չեն գտնում «Փաստ». Գարեգին Չուգասզյանն օրերս բավականին ուշ ժամի կառավարության շենքում հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ «Հրապարակ». Իշխանությունը լուրջ մրցակից է համարում Վանեցյանին. հաջորդ թիրախը նա լինելու Հայկական «էկզոկմախքի» առաջին քայլերը «Հրապարակ». Ուզում են միանգամից ամբո՞ղջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ «168 ժամ»․ «Հպարտ քաղաքացիներն» ու իրավապահ համակարգի դելեգիտիմիզացիան «Ժողովուրդ»․ Ի՞նչ է կատարվում, ով ում է ցանկա­նում վերահսկել ինտերնետ տիրույ­թում «Փաստ». Նախ պետք է իրականացվի «Աշխատի՛ր, կառավարություն» ծրագիրը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan