AM | RU
USD
EUR
RUB

Հրանուշ Հակոբյանը Սփյուռքի հայկական կազմակերպության տնօրենին ներկայացրել է սիրիահայերի խնդիրները

 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել է ԱՄՆ «Անի և Նարոտ» հիշատակի հիմնադրամի հիմնադիր և ղեկավար, տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար կազմակերպության տնօրեն Րաֆֆի Արտհալջյանի հետ տեսաժողովին: Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած տեսաժողովի ժամանակ ՀՀ սփյուռքի նախարարը բարձր է գնահատել «Անի և Նարոտ» հիշատակի հիմնադրամի կողմից Հայաստանում, Արցախում և աշխարհասփյուռ հայ համայնքներում սոցիալական ու բարեգործական ծրագրերի իրականացումը, ներկայացրել Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի հիմնադրման ծրագիրը, որն արդեն մեկնարկել է:

Նա նշել է, որ «Նոր Հալեպ» թաղամասը կառուցվում է ՀՀ մշտական բնակության տեղափոխված սիրիահայերի համար և իրականացվելու է պետության, հովանավորների, բարերարների աջակցությամբ, իսկ Հայաստանում սիրիահայերի աջակցության ծրագրերը 2012-2013 թվականների ընթացքում իրականացվել են հիմնականում պետական բյուջեի շրջանակներում և համահայկական կազմակերպությունների աջակցութամբ:

Արտհալջյանին ներկայացնելով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի տնօրեն, սիրիահայ Լենա Հալաջյանին, Հակոբյանը նշել է, որ կենտրոնը զբաղվում է Հայաստանում սիրիահայերի ինտեգրման աշխատանքներով: ՀՀ սփյուռքի նախարարը կարևորել է «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման աշխատանքներին հայկական և համահայկական բոլոր կառույցների և կազմակերպությունների ակտիվ ներգրավումն ու մասնակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հեռակապի միջոցով ծրագրի մասին ամբողջական տեղեկատվություն փոխանցելու և գործակցության առաջարկության համար՝ Արտհալաջյանը նշել է, որ ԱՄՆ-ի հայ համայնքներում կներկայացնի «Նոր Հալեպ» թաղամասի շինարարության հետ կապված աշխատանքները:

Րաֆֆի Արտհալջյանը պատրաստակամություն է հայտնել նաև ծրագրի ղեկավարներին տրամադրելու մասնագիտական խորհրդատվություն և մի շարք նորարարական առաջարկութներ:

Լրահոս
Արցախի Մարտունու շրջանում հայկական ուժերն ադրբեջանական ռազմական ինքնաթիռ են խոցել. ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Զինուժ մեդիայի բացառիկ նկարահանումները արցախյան ռազմաճակատից. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵԺԿ-ն հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն Հակառակորդի խոցված ԱԹՍ-ն՝ Սպիտակաշեն գյուղում (լուսանկարներ) Լեռնային Ղարաբաղից դուրս գալու համար հումանիտար միջանցքների ստեղծման անհրաժեշտություն չկա. ՌԴ-ում ՀՀ դեսպան Հակառակորդը սկսել է նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում. մանրամասներ Հայկական բանակը այս պահի դրությամբ ունի 58 զոհված զինծառայող․ Արծրուն Հովհաննիսյան Պետդուման կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում Հարավային ուղղությամբ հակառակորդի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է․ ՊՆ խոսնակ (տեսանյութ) ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Արցախի Հադրութի շրջանում քաղաքացիական մեկ զոհ և չորս վիրավոր կա Հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ և կորցրել 10 միավոր զրահատեխնիկա․ ՊՆ (տեսանյութ) Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, վիրավորում է ստացել. ՊԲ Արցախում՝ Մարտունիում, հակառակորդի ԱԹՍ-ն թիրախավորել է լրագրողական խմբին (տեսանյութ) Սամվել Կարապետյան. Ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս Կրեմլը հակամարտող կողմերին առավելագույն զսպվածության կոչ է արել Արցախի ՊՆ–ն հայտնում է ևս 28 զոհված զինծառայողի մասին․ հայտնի է նրանց անունները Արցախի ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ (տեսանյութ) Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Այս փուլում կարող է սթափության կոչ լինել միջազգային հանրությանը, որ քննարկենք Արցախի ճանաչումն ու ընդունենք. Զոհրաբյան Խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն` Վարդենիսի տարածքում (Տեսանյութ) «ԼՂ հարցում բոլոր արտաքին ու ներքին խաղացողները պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն». ՌԴ ԱԳՆ Ազգային ժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ Տողանյան. Թուրքիան Սիրիայից գրոհայիններ է տեղափոխել Ղարաբաղ «ԼՂ շուրջ տիրող իրավիճակը պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արագ միջամտությունը». ՌԴ-ում ՀՀ դեսպան Եթե կապի դուրս գան, իրենց կյանքը կվտանգեն. Արծրուն Հովհաննիսյան Զոհված կին զինծառայողը Նորավան համայնքից էր Հակառակորդը անարդյունավետ կիրառել է «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգեր․ Արցախի ՊՆ Հենց այս պահին մեր տղաները հարյուրանոց մեխ են մեխում նրանց ճակատի մեջ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Վերականգնել ենք կորցրած դիրքերը և որոշակի առաջխաղացում գրանցել․ Արցախի նախագահ «Լիովին աջակցում եմ հայ ժողովրդին». ԵԽԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության ղեկավար Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ «Այս ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Բաքվին ռազմական օգնության տրամադրումը»․ ԱՄՆ կոնգրեսական Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Գիշերվա ընթացքում շարունակված մարտերի ընթացքում ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր (տեսանյութ) Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները Հրապարակվել է Արցախում զոհված ևս 15 զինծառայողի անուն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 28
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan