AM | RU
USD
EUR
RUB

Վրացահայ ՀԿ-ները պահանջում են հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ շնորհել

 

«Սամցխե- Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը» հայտարարություն է տարածել, որում Վրաստանի կառավարությունից պահանջում է ձեռնամուխ լինել հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ շնորհելուն, որպեսզի պետական լեզվի չափանիշների խախտման դեպքում տուգանքների կիրառման մասին օրենքի ընդունման դեպքում հայաշատ շրջաններում չմեծանա վրացական իշխանությունների հանդեպ անվստահությունը եւ ջավախա? ?այության մեկուսացումը պետական ինստիտուտներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Օրերս Վրաստանի ակադեմիական շրջանակները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որը վերաբերում է Վրաստանի պետական լեզվի չափանիշների խախտման դեպքում տուգանքների կիրառմանը: Նախաձեռնությանն արձագանքել է խորհրդարանի կրթության կոմիտեն, ինչից կարելի է եզրակացնել, որ վերջինս շուտով կընդունվի խորհրդարանի կողմից և կստանա օրենքի ուժ, որը կտարածվի ինչպես պետական հաստատություններում աշխատող անձանց, այնպես էլ՝ լրատվամիջոցների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների և այլ շրջանակների վրա: Հիշեցնենք, որ այս գործընթացն իր դրսևոր? ?ւմներն էր ունեցել նաև 2012 թ. իշխանափոխության օրերին, երբ Բ. Իվանիշվիլու թիմակիցների կողմից հայտարարվեց այսպես կոչված «Լեզվի ոստիկանության» ստեղծման մասին:

Ելնելով այն հանգամանքից, որ Վրաստանի ամբողջական տարածաշրջաններ բնակեցված են ոչ վրացական ազգություններով, իսկ վրացական իշխանությունները մինչ օրս չեն ստորագրել կամ վավերացրել բնիկ ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքներին վերաբերող միջազգային փաստաթղթերը, դրանց միանալու դեպքում էլ՝ երկրում չեն մշակվել և կիրառության մեջ դրվել համապատասխան օրենքները, վերոնշյալ ողջ գործընթացն իր անմիջական ազդեցությունն է գործելու Վրաստանի կազմում գտնվող մի շարք տարածաշրջանների, այդ թվում՝ Սամցխե - Ջավախքի և Քվեմո - Քարթլ իի հայահոծ շրջանների հայության վրա: Միջազգային պարտավորությունների չկատարման, օրենսդրական այսպիսի բացի պայմաններում վրացական իշխանությունների այսպիսի քայլերը նշյալ հայահոծ տարածաշրջաններում տեղի են տալու նոր հուզումների, կրկին մեծանալու է վրացական իշխանությունների հանդեպ անվստահությունը, խորանալու է ջավախահայության մեկուսացումը պետական ինստիտուտներից:

Նշյալ և այլ բացասական գործընթացներից խուսափելու համար Սամցխե-Ջավախքի և Քվեմո- Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը պահանջում է վրացական իշխանություններից, որ վերջիններս զերծ մնան իրենց ծրագրերի հանդեպ երկակի ստանդարտների կիրարկումից և նման գործընթացներ սկսելու շրջանակում շուտափույթ կերպով ձեռնամուխ լինեն խնդրո առարկա տարածաշրջանում հայերենին տարածաշրջանային կարգավիճակ շնորհելուն: Դրանով նաև Վրաստանի նոր իշխանությունները կապացուցեն, որ պահպանում են իրական ժողովրդավարությանը հավատարիմ լինելու իրենց որդեգրած քաղաքական ուղեգիծն ու դրանով իսկ տարբերվում են նախորդ իշխանություններից:

Ի վերջո ժամանակն է ընդունելու, որ բազմահազար ջավախահայեր բնիկ լինելու հետ մեկտեղ նաև հարկատու են, ինչպես երկրի բնիկ և հարկատու վրացիները, և ջավախահայերը ևս իրավունք ունեն սեփական լեզուն կիրառելու վարչական օղակներում կամ պետական միջոցներով պաշտպանելու այն, ինչպես փորձ է արվում ներկայումս՝ պաշտպանելու վրացերենը: Սա է իրական ժողովրդավարությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Սեպտեմբերի 26-ին հայտնի է դարձել, որ Վրաստանի խորհրդարանը սկսել է աշխատել «Պետական լեզվի մասին» օրենքի վրա: Տարածված տեղեկության համաձայն, նշված օրենքի հիմնական նպատակը Վրաստանում պետական լեզվի (վրացերենի) պահպանման և զարգացման երաշխիքների ստեղծումն է: Լեզվի պահպանման մեխանիզմները նախատեսում են այն անձանց (ֆիզիկական և իրավաբանական) տուգանում, որոնք չեն ենթարկվի նշված օրենքով սահմանված նշումներին:

Լրահոս
Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին․ «Հրապարակ» Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքն արտահերթ նիստով արագ կընդունվի. «Հրապարակ» Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. նա բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու «Հրապարակ» «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»․ այսօր, ժամը 11։00-ին երթ է լինելու Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Մի շարք համայնքներում կդադարեցվի ջրամատակարարումը Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ահազանգեր են ստացվել, որ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում․ Բայրամով Կոտայքի մարզում 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել Իշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն Գեղարքունիքում 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս մահացել է ՈւՂԻՂ. Ակցիա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Որոշել եմ վայր դնել պատգամավորի մանդատս․ Արթուր Ղազինյան Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, կառուցվող նոր ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել Երևանում 50 Cent-ին մատանի են նվիրել, ինչ է խորհրդանշում այն Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին Երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Հուլիսի 4-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ կան զոհեր Երևանում հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել «Ռոման» և Հռոմն ընդմիշտ կմնան իմ սրտում․ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի նամակ է գրել Ով էս պայքարից զադնի դնի՝ Նիկոլ ա, ով շարժումը պառակտի՝ Նիկոլ ա. Իշխան Սաղաթելյան Մեր գլխին նոր պատերազմ է կախված․ Նիկոլ Փաշինյանը խաբել է իրեն ընտրողներին․ Աբրահամյան Նման որոշումներով իրենք ճանապարհ են հարթում իրենց սրտի օլիգարխների համար. Վահե Հակոբյան Այս անգամ էլ բռնապետիկը նրա «վզին դրել է» հրաժարական ներկայացնել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan