AM | RU
USD
EUR
RUB

The Washington Post-ը կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

 

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին մնացել է ընդամենը 550 օր: Սպասել,որ այդ օրերի ընթացքում մենք կկարողանանք լսելի դարձնել մեր հարյուրամյա խլացած ձայնը, այնքան էլ հավանական չէ: Սակայն ճանաչման և հատուցում պահանջելու համար մեր պայքարը չպետք է դադարի և ոչ մի վայրկյան, քանի որ այդ պայքարը տալիս է իր արդյունքները:

Որքան մոտենում է մեզ համար եղեռնական տարեթիվը, այնքան միջազգային մամուլում հաճախանում են Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա հետևանքներին նվիրված հրապարակումները: Այս համատեքստում հատկապես աչքի է ընկնում The Washinghton Post պարբերականը, որտեղ շաբաթվա ընթացքում լինում է այս թեմային նվիրված որևէ հրապարակում:

Հոկտեմբերի 21–ին Ֆիլիպ Քենիքոթը «Սպիտակ տանը պահվում է հայկական «որբերի գորգը»՝ այնպես անտեսված, ինչպես ցեղասպանությունը» խորագրի ներքո անդրադարձել է հայ որբերի պատմությանը:

«Գորգը գործել են հայ որբերը՝ անցած դարի 20-ական թվականներին, ինչից հետո՝ 1925թ., այն որպես նվեր հանձնվել է Սպիտակ տանը։ Լուսանկարում երևում է, թե ինչպես է ԱՄՆ-ի նախագահ Քալվին Քուլիջը կանգնած գորգի վրա, որը թեև ստեղծվել է դեռահաս որբերի ջանքերով, այնուհանդերձ ունի շատ բարդ, մանրակրկիտ ու հարուստ զարդանախշեր, որոնք իրենց ուրույն տեղը կունենան անգամ ամենամեծ ու ամենաշքեղ դահլիճներում։

Դատելով գորգի վրայի պատկերներից՝ կարելի է տեսնել, որ դրա վրա ներկայացված են տեսարաններ Եդեմական պարտեզից և, դժվար է պատկերացնել, որ այսպիսի ներդաշնակ բովանդակությամբ գորգն իրականում գործվել է 1915թ. սարսափելի իրադարձությունների ֆոնին, երբ Օսմանյան կայսրությունը սկսել է հայերի դեմ իր արյունալի արշավը»,- նշում է Քենինգթոնն 'անդրադառնալով ողբերգական իրադարձության մանրմասներին:

Ցեղասպանության հետևանքով որբացած 100 հազարներին օգնության ձեռք է մեկնել ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող «Մերձավոր Արևելքի օգնություն» կազմակերպությունը, որի ջանքերով հայ որբ աղջիկները Լիբանանի Ղազիր քաղաքում են բնակեցվել։ Որոշ ժամանակ անց նրանք գործել են վերոհիշյալ գորգն ու նվիրել Սպիտակ տանը։

«Նախատեսվում էր այս տարվա դեկտեմբերի 16-ին գորգը, որը մոտ 20 տարի Սպիտակ տան պահեստում է, ցուցադրության հանել հեղինակավոր Սմիթսոնյան թանգարանում։ Սակայն սեպտեմբերի 12-ին թանգարանի ներկայացուցիչը չեղյալ է հայտարարել այդ որոշումը՝ պատճառաբանելով, որ Սպիտակ տունը չի ցանկանում տրամադրել գորգը: Սմիթսոնյան թանգարանի Ասիական մշակութային պատմական ծրագրի տնօրեն Փոլ Մայքլ Թեյլորը ԱՄՆ-ում գործող 2 հայկական կազմակերպություններին՝ «Հայկական մշակութային հիմնադրամին» և «Հայկական կարպետների միությանն» ուղղված նամակում նշել է, որ Սպիտակ տունը որևէ պատճառաբանություն չի ներկայացրել իր մերժման համար։

Հեղինակի հավաստմամբ' ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի գործադրած ջանքերը ևս արդյունք չեն տվել։ Թեյլորը նշել է, որ այս շաբաթ ինքը կրկին խոսել է Սպիտակ տան ներկայացուցչի հետ՝ պարզելու համար, թե երբ հնարավոր կլինի ցուցադրության հանել գորգը, սակայն նա պատասխան չի տվել։ Հեղինակը եզրակացնում է, որ հայկական գորգն այդպես էլ ցուցադրության չի հանվի, ինչը Օբամայի վարչակազմի կողմից ևս մի ապտակ էր ԱՄՆ-ի հայ համայնքին:

Քենիքոթն անդրադառնում է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանին, ով իր հերթին նշել է, որ «նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո հայկական համայնքը հիասթափվել է Օբամայից, քանի որ վերջինս թեկնածու եղած ժամանակ կասկածի տակ չի դրել ցեղասպանության փաստը, սակայն ընտրվելուց հետո երբևէ չի արտաբերել «ցեղասպանություն» եզրույթը»։

Հեղինակը նշում է, որ «այն Սպիտակ տան պահեստից հանվել է 1995թ. և ըստ տարբեր աղբյուրների՝ այն շատ լավ է պահպանվել»։
Հոդվածը հեղինակն ամփոփում է լավատեսությամբ'նշելով , որ հավատում է հրաշքներին և նրան, որ «որբերի գորգը» մի օր անպայման կցուցադրվի»։

Հոդվածի բնօրինակը կարող եք կարդալ այստեղ:

Աննա Բարսեղյան

 

 

Լրահոս
Երկրի պրոբլեմը Կառավարության շենքում է․ Ռոբերտ Քոչարյան Չգիտես ինչու Նիկոլը որոշել է, որ հենց ինքն է այն մարդը, որը պիտի սահմանի հայ ազգի արժեքները. Կարեն Վրթանեսյան Տուրիզմի ոլորտը փլուզումից փրկելու համար պետական աջակցություն է հարկավոր. Մեխակ Ապրեսյան Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել Գյումրու գիշերօթիկ հաստատության 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել Թուրքական դատարանը հրապարակեց իր վճիռը․ Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարան չի լինի Արմեն Սարգսյանն Արցախում է, որտեղ հանդիպել է նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Արայիկ Հարությունյանը հեգնում է եկեղեցուն Հանրային հեռուստաընկերության եթերում. Մեդիա Պաշտպան Հայտնի են գլխավոր գործոնները, որոնք մեծացնում են կորոնավիրուսից մահվան ռիսկը Դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարին Հանրակրթության չափորոշիչների նախագծում կան խնդրահարույց և ռիսկային ձևակերպումներ. ՀՅԴ ՀԵՄ Մանվել Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից․ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը Ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին, Սոնա Աղեկյանին և նրանց համակիրներին Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից․ Փաշինյան (տեսանյութ) Իրանը հերքել է Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իտալիան արգելեց Հայաստանից ուղիղ ու ոչ ուղիղ չվերթներն իր տարածք Չզիջել փողոցը քաոսին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557 դեպք. մանրամասներ «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Մահացել է Կարեն Վարդանյանը Թորոսյանի ներկայացրած առաջարկությունների փաթեթը խախտում է թե՛ իրավական, թե՛ բարոյական նորմերը․ Արփինե Հովհաննիսյան Սերբիայի նախագահը բողոքի զանգվածային ցույցերի ճնշման տակ հրաժարվել է սահմանափակումները խստացնելու մտադրությունից Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց գործողությունների, օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան «Իրատես». Քանի դեռ ԱԱԾ-ն զբաղված է սատանաներով, ադրբեջանցիների ձեռքում են հայտնվում ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները «Ժողովուրդ»․ Կառավարության տրամադրած պետական աջակցության ծրագրերը ևս չեն փրկում գյուղոլորտը «Ժողովուրդ»․ Ինչու «Ընդերքի մասին» օրինագիծը հանվեց օրակարգից «Իրատես». «Անգլուխ» նախարարությամբ ավելի հեշտ է ուզածին հասնել. հարցեր են առաջանում «Ժողովուրդ»․ Երևանի քաղաքապետը «ընդհատակից» է գործում. գույքահարկի մասին «Իրատես». Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը երբեք պաշտոնանկ չի անի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին «Փաստ». «Իմ քայլում» սկսել են միմյանց նկատմամբ դեմարշներ ու ֆեյքային գրոհներ կազմակերպել «Հրապարակ». Ո՞վ է վարչապետը` Թորոսյանը, թե Փաշինյանը. դժգոհության ալիք «Փաստ». ՍԴ դատավորների հարցով ՄԻԵԴ-ի որոշման առումով իշխանությունը մտավախություն ունի «Իրատես». Գալու են ասեն՝ տեսաք, մեզ չլսեցիք ու ամեն բան թարս գնաց. «Իմ քայլում» որոշում ունեն «Հրապարակ». Եկող շաբաթ խորհրդարանը կրկին հանգիստ չի ունենա «Հրապարակ». Հայաստանը խնդիր ունի ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ՆԱՏՕ-ի հետ Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan