Իրանը իր դռներն է բացում արևմտյան նավթային ընկերությունների առջև

Իրանն աշխարհի առաջատար ընկերությունների հետ պատրաստվում է բանակցություններ սկսել, այս մասին հայտնել է  Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն Financial Times-ին տված հարցազրույցի ժամանանակ: Նախարարը հայտնել է,  որ նա արդեն հանդիպումներ է ունեցել եվրոպական մի քանի ընկերությունների հետ նաև անուղղակի բանակցություններ է վարում ամերիկյան ընկերությունների հետ:
Financial Times-ին տված հարցազրույցի ժամանակը Իրանի նախարարար նշել է նաև այդ ընկերություններից մի քանիսի անունները, որոնց հետ պատրաստվում է վերկանգնել էներգետիկ համագործակցությունը, դրանք են ՝ ֆրանսիական Total, բրիտանական Shell, իտալական Eni և նորվեգական Statoil ընկերությունները:

Նախարարը հայտնել է, որ հնարավոր է Իրանը ընկերություններին ավելի լավ պայմաններ առաջարկի քանի իր հարևան Իրաքին: Սակայն Բիջան Նամդար Զանգանեն ամեն ինչ հնարավոր է համարել միայն այն բանից հետո, երբ Իրանի և ‹‹վեցնյակի›› միջև պայմանավորվածությունները սկսեն   հստակ գործել և սկսվի Իրանի դեմ միջազգային արգելանքների վերացման ուղղությամբ արդեն  իրական քայլեր ձեռնարկվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում