ԲՀԿ-ն հակասում է ինքն իրեն

Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԲՀԿ-ի անմիջական ազդեցության տակ գտնվող կայքերից մեկին տված հարցազրույցում խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգին, նշում է. «… եթե կառավարությունը շարունակի իր այս մարտավարությունը, և շարունակի տապալել ԲՀԿ-ի և մեր գործընկեր խմբակցությունների նախագծերը, ապա ԲՀԿ-ն, այս խնդիրը քննարկելով խմբակցությունում և կուսակցությունում, իրեն իրավունք է վերապահելու այսուհետ չմասնակցել կառավարության կողմից ներկայացված որևէ նախագծի քննարկման…»:

Աշխարհ, աշխարհ…

Մի շատ կարևոր նկատառում. կենսաթոշակային բարեփոխումների փաթեթի համահեղինակներն են ԲՀԿ-ական նախկին նախարարներ Մխիթար Մնացականյանը, Գևորգ Պետրոսյանը և Արթուր Գրիգորյանը’ սրանից բխող բարոյական ու քաղաքական հետևանք-մեկնաբանություններով…»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում