AM | RU
USD
EUR
RUB

Հայ զինվորը ոչ մի թիզ հող չի զիջի. Քարվաճառում նշվեց Օմարի պաշտպանության 20-ամյակը

 

Այսօր, փետրվարի 18-ին, ԼՂՀ Քարվաճառ քաղաքում նշվեց Օմարի լեռնանցքի պաշտպանության 20-ամյա տարեդարձը: Տոնի առթիվ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ հավաքվել էին զինվորականներ, Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարությունը, քաղաքապետը, Քարվաճառի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները' տնօրենի գլխավորությամբ, Քարվաճառի բնակիչներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Քարվաճառի N զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Գեւորգյանը, ով իր ելույթում նախ շնորհավորեց բոլոր ներկաներին օրվա խորհրդի կապակցությամբ: «Շնորհավորում եմ այն մարդկանց, ովքեր ազատագրեցին այս տարածքը: Հայոց բանակն ստեղծվեց մեզ համար շատ ծանր պայմաններում, շատ մարդիկ իրենց կյանքը նվիրեցին բանակի կազմավորման ու հայկական հողերի ազատագրման համար: Նրանք կերտեցին մեր ազատությունն ու ապագան»: Փոխգնդապետն իր խոսքում նշեց, որ չնայած մեր անկախությունը դեռեւս կարճ ճանապարհ է անցել, բայց մեր հաղթանակները բազմաթիվ են: «Այսօր բոլորիս տոնն է, հայ զինվորի, գիտնականի, արվեստագետի, ուսուցչի, նախագահի ու բանվորի տոնն է: Թող որ մեր հաղթանակները շատ լինեն ու մենք կարողանանք կերտել մեր երազած հայրենիքը»: Այնուհետեւ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը:

Ելույթ ունեցավ նաեւ ՀՀ ՊՆ երկրորդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ Պ. Պողոսյանը:

«20 տարի առաջ այս օրը մենք շատ կարեւոր հաղթանակ ունեցանք հայ զինվորի շնորհիվ: Հակառակորդը փորձում էր գրավել Օմարի լեռնանցքը եւ դուրս գալ Արցախի թիկունք: Դա տեղի չունեցավ մեր բանակի, մեր զինվորի շնորհիվ»: Հրամանատարը եւս շնորհավորեց բոլորին կարեւորագույն հաղթանակի համար ու հավաստիացրեց, որ մեր սահմաններն այսօր ամուր են ու օր օրի էլ ավելի են ամրանում: Մատնացույց անելով քարվաճառցի աշակերտներին' նա նշեց, որ հենց իրենք են այսօրվա զինվորականների գործի շարունակողները: «Համոզված եղեք, մեր զինվորը ոչ մի թիզ հող չի տա թշնամուն», ամփոփեց իր խոսքը բարձրաստիճան զինվորականը:

Ելույթ ունեցավ նաեւ պահեստազորի փոխգնդապետ, Քարվաճառի միջնակարգ դպրոցի զինղեկ Վահագն Մովսիսյանը:

«Սիրելի ներկաներ, շատ բան կարելի է ասել այս օրվա կապակցությամբ, նախ ցանկանում եմ շնորհավորել բոլորիս: Դժվար էր Օմարի պաշտպանության օրերին, ձմեռ էր, ցուրտ էր, բայց դա ճակատագրական պահ էր, անհրաժեշտ էր դիմադրել, ու մենք դիմադրեցինք: Եթե հանկարծ Քարվաճառը գրավվեր թշնամու կողմից, դա ճակատագրական կլիներ ամբողջ Արցախի համար: Եւ զորքն ամեն ինչ արեց, որ այդպիսի բան տեղի չունենա: Եւս մեկ անգամ շնորհավորում եմ եւ մաղթում մեր բանակին հզորություն, կամք եւ նորից հզորություն»:

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ նաեւ Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Պ. Հակոբյանը: Իր խոսքում նա հիշեցրեց, որ 2013-ին մեծ շուքով նշվեց Քարվաճառի ազատագրման 20-ամյակը եւ ներկա էին այն զինվորականները, ովքեր ազատագրել են Քարվաճառը: «Այսպիսի միջոցառումները հայրենասիրության լավագույն դասն են մեր երեխաների համար. նրանք տեսնում են, թե ինչպես է պետք պաշտպանել հայրենիքը», նշեց նա եւ հիշեց կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի անունը, ով այս տարվա հունվարի 20-ին ադրբեջանական դիվերսիայի ժամանակ իր կյանքի գնով կանխեց թշնամու առաջխաղացումն ու իր կյանքը զոհելով' պաշտպանեց իր զինակիցներին ու իր հայրենիքը:

«Քաղաքացիական հասարակությունը միշտ բանակի թիկունքում է, որ դուք ավելի ուժեղ լինեք», խոսքը զինծառայողներին ուղղեց Պ. Հակոբյանը:

Միջոցառման վերջում պարգեւատրվեցին բազմաթիվ զինծառայողներ:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Հռոմի Պապի պատվիրակը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ՊՆ-ն 5,5 միլիարդ դրամի վառելիք է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից․ Hetq.am Ադրբեջանցիները հափշտակել են Ճարտար գյուղի բնակչի 32 կովն ու13 հորթը. Արցախի ՔԿ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է թուրք-ադրբեջանական շրջանակներին Հոկտեմբերի 31-ը՝ պատվաստումների օր Գյումրիում Մարզերի բնակիչները հոգևորված չեն եկամտահարկի վերադարձի ծրագրով. «Ժողովուրդ» ՊՊԾ-ականները երանությամբ են հիշում նախկիններին․ «Հրապարակ» Դավիթ Տոնոյանի քրեական գործով բոլորը կմնան կալանքի տակ․ «Ժողովուրդ» «Գիր-ղուշ» է գցելու` որ կուսակցության վրա կընկնի, դրանով էլ կառաջադրվի․ «Հրապարակ» Մասիսում ՔՊ-ն թեկնածուի փնտրտուքի մեջ է․ «Հրապարակ» Նախագահ Արմեն Սարգսյանը պատմական այց է կատարել Սաուդյան Արաբիա Ադրբեջանի նկատմամբ անկեղծ կամք դրսևորելու դեպքում Թուրքիայի և Հայաստանի միջև որևէ խոչընդոտ չի լինի․ Էրդողան Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրին, հարվածեցին մեքենայիս, հայհոյեցին. Գորիսի բնակիչ. Tert.am Պետական Կամերային երաժշտական թատրոնը փակվում է Պարույր Հայրիկյանը վաճառում է իր տունը և գնորդին խորհուրդ տալիս այն վերածել «Հայրիկյանի» տուն թանգարանի Գրագետ աշխատելու դեպքում մենք կարող ենք հասնել լուրջ արդյունքների․ Արմեն Գևորգյան ծխելու, խմելու և սնվելու ժամանակ դիմակ կրելը պարտադիր չէ․ ԱԱՏՄ «Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալին ժամկետանց դեղորայք է տրվել. ՄԻՊ Չարչյանի համար անդառնալի հետևանքների առաջացման պատասխանատվությունը Դուք եք կրելու. փաստաբան Զորամասի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են կրակի կառավարման վարժանքներ Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատները կսպասարկեն քարտապաններին հատուկ պայմաններով ՊՆ համարանիշներով КамАЗ-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցում մահացել է Վրաստանում 103 հազար երեխա հիվանդացել Է կորոնավիրուսով Դավիթ Տոնոյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելանք է դրվել Տղամարդը գերադասել է բանտ նստել, քան կնոջ հետ գտնվել նույն հարկի տակ Ղազինյանն 9-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վենեսուելայի մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են Պարզ լճի մոտակայքում Ճապոնիայի արքայադուստր Մակոն հասարակ մարդու հետ Է ամուսնացել Լարված իրավիճակ ԱԺ-ում. Գեղամ Մանուկյանին հեռացրին նիստերի դահլիճից Կարբի գյուղում քույրերը մահացել են գազի արտահոսքից Զինվորականներին ժամանակ են տվել՝ կամ պետք է պատվաստվեն, կամ զեկուցագիր գրեն. փաստաբան ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետները կկրճատվեն Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում Հնարավոր է լինելու հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը. Արտակ Բեգլարյան Արագածոտնի մարզում քույրեր են մահացել՝ 11 և 19 տարեկան Հույսները ընկերներն են. ՔՊ-ական պատասխանատուները պարզապես «ձեռուոտ» են ընկել․ «Փաստ» Իշխանությունները չեն մարսում Գորիսում պարտությունը, ուզում են ռևանշի հասնել․ «Հրապարակ» Սպասվում է նոր սոցիալական ճնշում, չպատվաստվածների մուտքը Ռուսաստան կարգելվի․ «Ժողովուրդ» Փաշինյանն ասել է՝ ՀՀ-ն որեւէ դեպքում նոր «լոքդաունի» գնալ չի կարող․ «Ժողովուրդ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan