AM | RU
USD
EUR
RUB

Չէին սպասում: Ադրբեջանական քարոզչության հերթական տապալումը Կահիրեում

 

Գաղտնիք չէ, որ խավիարային դիվանագիտությունն ընդլայնում է իր աշխարհագրությունը քաղցկեղի պես: Մետաստազներից մեկն էլ վերջերս ի հայտ եկավ Կահիրեում: Հերթական ապատեղեկատվություն սփռող սեմինարը փորձ սրվեց իրականացնել փետրվարի 26-ին Կահիրեի առաջատար լրատվական հաստատություններից մեկում՝ «Փոքրամասնությունների իրավական վիճակը միջազգային հակամարտություններում. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ուսումնասիրություն» թեմայով՝ կազմակերպված Եգիպտոսում Ադրբեջանի դեսպանության կողմից։ Միջոցառման անթաքույց նպատակն, իհարկե եգիպտական հասարակության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, այսպես կոչված «Խոջալուի դեպքերի», Հայաստանի և Արցախի վերաբերյալ հայտնի ադրբեջանական
կեղծիքների տարածումն ու հակահայկական տրամադրությունների սերմանումն էր:

Սակայն ճանաչված եգիպտահայ մտավորական, ՀԲԸՄ Եգիպտոսի շրջանակային հանձնաժողովի ատենապետ Պերճ Թերզյանի, ՀՀ դեսպանության կցորդ Վարդգես Հովսեփյանի և եգիպտացի ցեղասպանագետ պրոֆ. Մուհամմադ Ռեֆաթ Իմամի անակնկալ հայտնվելը դահլիճում խառնեց ադրբեջանցիների խաղաքարտերը: Ի պատիվ հարցազրուցավար, «ալ–Դեմոկրատիա» ամսագրի գլխավոր խմբագիր Բեշիր Աբդել Ֆաթթահի՝ հայկական թիմին հնարավորություն տրվեց ներկա գտնվել և մասնակցել քննարկմանը։

Գլխավոր բանախոս «ալ–Հիվար» քաղաքագիտական կենտրոնի՝ փոքրամասնությունների բաժնի տնօրեն Իմադ ալ-Մահդիի՝ ամբողջովին ադրբեջանական ապատեղեկատվության վրա կառուցված ելույթին, ինչպես նաև համազեկուցող, Ադրբեջանի դեսպան Շահին Աբդուլաևի համանման խոսքին հակադարձեցին Պ. Թերզյանը, Մուհամմադ Ռեֆաթը և Վ.Հովսեփյանն ելույթները՝ ի ցույց դնելով ներկայացված ադրբեջանական և հակահայկական տեսակետների պատմագիտական, քաղաքագիտական, իրավագիտական և բարոյական սնանկությունը, քննադատելով բանախոսների բերված կեղծ փաստարկները: Հանգամանալից կերպով ներկայացնելով ԼՂ հիմնախնդրի պատմական անարդարության հիմքերը, խորհրդային շրջանում Ադրբեջանի վարած հայաջինջ քաղաքականության մանրամասները' հակադարձ ելույթներում հիմնավորվել է Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը:

Հավաքվածներին հանգամանալից կերպով ներկայացեց ԼՂ հակամարտության իրական պատճառները, նրա խաղաղ կարգավորման շուրջ ՀՀ կառուցողական դիրքորոշումը, դրան հակառակ Ադրբեջանի վարած սադրիչ քաղաքականությունը, նոր պատերազմ սանձազերծելու սպառնալիքները, բացահայտվեց է Սումգայիթի և Խոջալուի մասին ճշմարտությունը, սեփական հանրությանը խաղաղության նախապատրաստելու փոխարեն թշնամանք և ատելություն սերմանելը հայերի նկատմամբ՝ որպես ցայտուն օրինակ հիշատակելով քնած հայ սպային կացնահարած Սաֆարովի հերոսացումը։

Ելույթում չմոռացվեց նաև արարողության ոգեշնչողը՝ Ադրբեջանի դեսպանը, ում ըստ արժանվույն մեղադրեցին ներկաներին մոլորեցնելու մեջ: Այս փայլուն հակահարվածի արդյունքում դահլիճում մթնոլորտը նկատելիորեն փոխվել է և քննարկումը շարունակվել նախատեսվածից տարբեր հունով։ Ներկաները սկսել են բավական հավասարակշռված և անկողմնակալ մեկնաբանություններ ու հարցադրումներ կատարել, իսկ ադրբեջանցի դեսպանն ու գլխավոր բանախոսը հայտնվել են, մեղմ ասած, անհարմար վիճակում։

Վերջին, սպառիչ հարվածն ադրբեջանական կեղծիքին եղավ իրենց իսկ կազմակերպած արարողության ելքին Սումգայիթի և Խոջալուի վերաբերյալ լուսանկարներով հագեցած գրքույկների բաժանումը՝ ի պատասխան ներկաներից մեկի հարցադրմանը, թե արդյոք առկա են ադրբեջանական տեսակետի հակառակն ապացուցող տեղեկատվական նյութեր ու լուսանկարներ:

Լրահոս
ԼՂ հակամարտության կարգավորման մեխանիզմներ կան, և Մոսկվան ակտիվ դեր ունի այդ հարցում. Զախարովա Արթուր Ստեփանյան. Այսօր ՊԲ ստորաբաժանումները հետ են վերցրել նախկին օրերին կորցրած որոշ դիրքեր ԵԱՀԿ-ն կրկին կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները Հակառակորդն ունի 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ. մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ադրբեջանի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը կարող են օգնել երկու հարևան երկրներին տարաձայնությունների խաղաղ կարգավորման հարցում Արծրուն Հովհաննիսյանի և Արման Թաթոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ Պուտինն ու Փաշինյանը քննարկել են իրավիճակն Արցախում Պետք է կանգնեցնել արյունահեղությունը. Միքայել Մինասյան Խաչատրյան եղբայրները 50 միլիոն դրամ են փոխանցում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին Փաշինյանը BBC-ի եթերում միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան ՌԴ-ում հանդիպումներ են անցկացվում՝ Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների մասնակցությամբ Այս ամենը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից երկարաժամկետ պլանավորված գործողություններ են. Արծրուն Հովհաննիսյան Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ․ ՊԲ (տեսանյութ) ՀՀ վարչապետի չեղարկել է Ռուսաստան պատվիրակություն գործուղելու որոշումը Արցախի նախագահ. «Զինադադար չենք խնդրելու, պարտադրելու ենք» Գեղամասարում «ՍՈՒ 25» գրոհիչից բաց թողնված 50-100 ավիառումբի հետք կա. Արծրուն Հովհաննիսյան 13 կուսակցությունները կոչ են անում Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքել Ամենյան հավանականությամբ, փորձել են հարվածել երկաթգծին, բայց վրիպել են. ՊՆ ներկայացուցիչ ՊՆ. Թուրքիայի F-16 կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն զոհվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին Պեսկովը կոչ է արել ԼՂ-ում իրավիճակի սրացումը քննարկել ՀԱՊԿ շրջանակներում Միջազգային իրավունքի նորմերի կոպտորեն խախտմամբ ագրեսիվ պատերազմ սանձարձակելու դեպքերի առթիվ հարուցված է քրեական գործ․ ԱՀ ՔԿ Հայաստանը և Արցախը ռազմաքաղաքական համարժեք հակահարված են տալու. Փաշինյան Հաշվի առնելով իր ցեղասպանական անցյալը` Թուրքիայից ակնկալվում է զսպվածություն ցուցաբերել ՀՀ-ի նկատմամբ և նրա հետ հակամարտություններում. Տեսսա Հոֆման «Որևէ մեկդ վերջապես կանգնեցրեք խառնակիչ Թուրքիային». եվրապատգամավոր Դեմետրիս Պապադակիս «Երևանը դեռևս չի դիմել ՀԱՊԿ-ին». ՌԴ-ում ՀՀ դեսպան ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչը խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը․ ՊԲ Կրեմլը երրորդ երկրներին կոչ է անում յուղ չլցնել ԼՂ հակամարտության կրակին «ԼՂ-ում տեղի ունեցող բռնությունը պետք է դադարեցնել». Պոմպեոն հակամարտող կողմերին բանակցություններին վերադարձի կոչ է արել Հակառակորդի ուղղաթիռի ոչնչացումը. ԱՀ ՊԲ (տեսանյութ) ՄԱԿ-ում հայտարարել են, որ առայժմ չեն կարող հաստատել կամ հերքել ԼՂ հակամարտության սրմանը Թուրքիայի միջամտությունը Անվտանգության խորհրդի քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի հետ Արցախի ՊԲ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ «Իգլա»-ով ոչնչացրել են հակառակորդի 2 ուղղաթիռ (տեսանյութ) ՀԱՊԿ-ն սպասում է Հայաստանի դիմումին ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգության հարցը քննարկելու համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ «Դաշնակիցները պետք է անհապաղ միջամտեն ևս մի Ցեղասպանությունից խուսափելու համար»․ Հենրիխ Մխիթարյան Հարձակման առաջին րոպեներին Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա (լուսանկարներ) Ադրբեջանը ռազմական գործողությունների գոտում ներառում է նաև Հայաստանի տարածքը. սպանվել է մեկ քաղաքացիական անձ. ԱԳՆ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan