AM | RU
USD
EUR
RUB

Քաղաքագետը կոչ է անում զերծ մնալ Քեսաբի դեպքերը ցեղասպանություն ներկայացնելուց

 

Քեսաբում տեղի ունեցող դեպքերը պետք չէ որպես ցեղասպանություն ներկայացնել: Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: «Հասկանալի է, որ ժողովուրդը ցավալի վիճակում է, օգնության կարիք կա, հատկապես Հայաստանի Հանրապետության կողմից, սակայն այնտեղ, իմ կարծիքով, ցեղասպանություն չի եղել: Բարեբախտաբար, մենք Քեսաբում զոհեր չունենք, և երեկ էլ Քեսաբի քաղաքապետը տեղեկացրել է, որ Քեսաբում մնացած տարեցների մեջ էլ զոհեր չկան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց քաղաքագետը:

Քաղաքագետը չբացառեց, որ ցեղասպանություն կարող էր լինել, եթե բնակչուևթյանը չհասցնեին ժամանակին հանել Քեսաբից: «Թուրքիայի սահմանից Քեսաբ ներխուժած զինյալների թվում կան ադրբեջանցիներ, ինչպես նաև օսմանյան թուրքեր, ուստի հնարավոր է, որ նրանք սպանդ իրականացնեին, եթե բնակչությունը տեղահանված չլիներ»,- ասաց նա:

Անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին և լուսանկարներին, որոնք ներկայացվում էին որպես Քեսաբում հայերի կոտորածներ, Մելիք-Շահնազարյանը նշեց, որ այդ կեղծ լուսանկարները և տեսանյութը տարածել է ռուսական Lifenews կայքը, որի սեփականատերը հայ է: «Ես կարծում եմ, որ ինչ նպատակով էլ որ նա արել է դա, արջի ծառայություն է մատուցել, որովհետև ոչ ոք իրավունք չունի խաղալ մեր ազգի զգացմունքների հետ»,- ասաց նա:

Քաղաքագետն ընդգծեց, որ Քեսաբի հայությունը պետք է զգա, որ իր մեջքին ամուր կանգնած է Հայաստանի Հանրապետությունը, իսկ Հայաստանն էլ իր հերթին ամեն ինչ պետք է անի՝ մեր հայրենակիցներին օգնելու համար:

Թուրքիայի աջակցությամբ սիրիական զինյալների կողմից Քեսաբի գրավումը դատապարտել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, ԱՄՆ պետքարտուղարությունը, աշխարհի տարբեր երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը: Հայտնի մարդիկ իրենց կոչն են ուղղել միջազգային հանրությանը' ուշադրություն դարձնել սարսափելի դեպքերին: Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան), ով «Թվիթեր» միկրոբլոգում ունի ավելի քան 2 միլիոն հետեւորդ, անդրադարձել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղում տեղի ունեցող իրադարձություններին: Հայկական ծագումով ամերիկացի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը թվիթերյան միկրոբլոգում հետեւյալ գրառումն է կատարել. «Եթե դուք չգիտեք, թե ինչ է կատարվում Քեսաբում, խնդրում եմ փնտրեք Google–ում. սա ողբերգություն է: Ես հայ եմ, մանուկ հասակում ես շատ եմ լսել նմանատիպ ցավալի պատմություններ»: Այնուհետև Քարդաշյանը հավելել է. «Թույլ մի տվեք, որ պատմությունը կրկնվի»: Մեկ այլ գրառման մեջ Քարդաշյանը նշել է. «Ես աղոթում եմ բոլորի համար»:

#SaveKessab հեշթեգը վերջին օրերին լայնորեն տարածվել է սոցցանցերում' միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով այդ ողբերգական իրադարձությունների վրա:

Սիրիական զորքերն արդեն սկսել են գրոհայիններից Քեսաբի ազատագրման գործողությունները: Քաղաքի մերձակայքում բանակային ստորաբաժանումներ են տեղակայվել: Ինչպես հաղորդում են սիրիական լրատվական գործակալությունները, նախաձեռնությունն արդեն ամբողջովին անցել է կառավարական ուժերի ձեռքը:

Լրահոս
Առողջապահության գլխավոր քարտուղարի դեմ հայց է ներկայացվել Մի շարք համայնքներում ձյուն է տեղում Լիոնել Մեսսին Ոսկե գնդակի համար պայքարում առաջատարն է Երկրորդ երկրաշարժն է գրանցվել Հայաստանի տարածքում Ռուսաստանում գազի պայթյունից բնակելի շենքի 2 հարկ է փլուզվել Դերասանուհի Նատալիա Օրեյրոն ՌԴ քաղաքացիություն է ստացել Ադրբեջանը չի թույլատրում Արցախի օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները. անցնած շաբաթն` ամփոփ Կողմնակից եմ, որ բանակը հզորանա, քան թե նոր եկեղեցի կառուցենք. Արցախի թեմի առաջնորդ Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք Էրդողանը կմասնակցի Ֆիզուլիի օդանավակայանի բացման արարողությանը ՀՀ-ում Իրանի դեսպանը դատապարտել է իրանական բեռնատարներից տուրք գանձելու Ադրբեջանի քայլերը Մհեր Արմենիան Սյունիքից ոտքով գալիս է Երևան․ պահանջում է կառավարության հրաժարականը Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետի տեղակալը բերման կենթարկվի դատարան՝ ցուցմունք տալու «Նոր օրենքը սահմանափակում է խոսքի ազատությունը». լրագրողական միջազգային կազմակերպությունները միանում են Հայաստանի Ժուռնալիստների միության պահանջին Արեք դա հանուն առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի. Արմեն Մուրադյան Թուրքիայում Ռուսաստանցի 7 զբոսաշրջիկ է ձերբակալվել անտառների հրկիզման կասկածանքով ԿԳՄՍՆ առաջարկում է երկարաձգել դպրոցական արձակուրդների ժամկետը Քանի դեռ առկա է արցախահայության ցեղասպանության վտանգը, ռուս խաղաղապահների ժամկետը երկարաձգվելու է Ստեփանակերտն առաջարկվում է ադրբեջանական կտավները փոխարինել Շուշիում մնացած հայկական գործերով Գյուլը դատապարտել է Էրդողանի՝ դեսպաններին «պերսոնա նոն գրատա» համարելու հայտարարությունը Պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանը հետմահու արժանացել է «Հայրենիքի նվիրյալ ազգային բժիշկ» մրցանակին Սիրադեղյանի այրին դեռևս տեղեկություն չունի՝ երբ ամուսնու աճյունը կտեղափոխվի Հայաստան․ 24News.am Թուրքերը տարբեր պատրվակներով գալու են լցվեն Հայաստան. Օհանյանը՝ ճանապարհների ապաշրջափակման վտանգների մասին Նիկոլ Փաշինյանն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին Ոչ թե իրանք եկել տարել են ոչխարները, այլ ոչխարներն են անցել սահմանը. մանրամասներ Կոռնիձորից ԱՄՆ զորավարժությունները Ռուսաստանի հետ մասշտաբային պատերազմի փորձ են․ Forbes Nissan-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղում մահացել են Հայաստանում տեղի է ունեցել 3-4 բալ մագնիտուդով երկրաշարժ․ Էպիկենտրոնում՝ 5 բալ «Դավաճա՛ններ», «Հայասպա՛ններ». ինչպես Ալեն Սիմոնյանին դիմավորեցին Կիպրոսում Տեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունը ԿԸՀ-ն ներկայացրել է մանդատների բաշխումը 6 համայնքների ավագանիներում Նոյեմբերի 9-ին և 10-ին ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի Մերձմոսկվայում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր Նոր մանրամասներ՝ Երևանում անչափահասի կողմից BMW-ով մի քանի ավտոմեքենաների ջարդից. նա 1 տարի առաջ մահվան ելքով վրաերթի հեղինակ է եղել Ադրբեջանում պահեստազորի հավաք կիրականացվի Հրդեհ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» Հունվարի մեկից խանութներն այլևս չեն առաջարկի պոլիէթիլենային տոպրակներ Օպերայի բակում մեկնարկել է Քովիդ-19 համավարակի դեմ պատվաստման գործընթացը Գերմանիայում անպատասխանատու են համարել Ռուսաստանի դեմ զենք կիրառելու ՆԱՏՕ-ի հայտարարությունները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan