«Գազպրոմ»-ը մտադիր չէ իջեցնել Թուրքիային վաճառվող գազի գինը
Նմանատիպ
«Գազպրոմ» ընկերության վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւի գլխավորած պատվիրակությունը մտադիր չէ Թուրքիայի ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ քննարկել թուրքական կողմին վաճառվող գազի գինն իջեցնելու հարց: Բանակցությունների թեման լինելու են Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ գազային ոլորտում համագործակցության գլոբալ հարցերը: Միեւնույն ժամանակ, չի բացառվում, որ կողմերը կքննարկեն Թուրքիայում «Հարավային հոսք» նախագծի իրագործման հեռանկարները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Թուրքիայի էկոնոմիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը ապրիլի 18-ին լրագրողներին հայտարարել էր, որ մտադիր է «Գազպրոմ»-ի ներկայացուցիչների հետ Անկարայում երկուշաբթի անցկացվելիք բանակցություններում քննարկել Թուրքիային վաճառվող ռուսաստանյան գազի գինն իջեցնելու մասին հարցեր: Թուրք նախարարի խոսքով’ «Գազպրոմ»-ի հետ ստորագրված համաձայնագիրը «կապույտ վառելիքի» գինը վերանայելու հարցման իրավունք է վերապահում:
Ռուսաստանը Թուրքիա գազի խոշորագույն մատակարարն է: Բացի այդ, Թուրքիանն Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը’ «Գազպրոմ»-ից վառելիքի գնման ծավալներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում