AM | RU
USD
EUR
RUB

«Հատուցում պիտի լինի` Արյան գին, մեր շինությունների տոկոսներն ալ պիտի տան...»

 

Քաշաթաղի շրջանի և Բերձոր քաղաքի ազատագրման 22-րդ տարեդարձի առիթով Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության երեկ հրավիրված քննարկմանը բերձորցիների և հայաստանյան քաղաքական գործիչների հետ միասին մասնակցում էր նաև սփյուռքահայ բարերար Կայծակ Փալանջյանը: Վերջինն անգամ ելույթ ունեցավ`պնդելով, որ Թուրքիայի ուղղությամբ Ցեղասպանության հարցում Հայաստանը պահանջատեր պիտի լինի:

Քննարկումից հետո Times.am-ի հետ զրույցում բարերարը մանրամասնեց, թե կոնկրետ ինչ քայլեր պիտի արվեն: Ի դեպ, Կայծակ Փալանջյանը ևս Դեր Զորի ճանապարհին հարազատներ է կորցրել:

-Մինչև չչոքեն պետականորեն Ծիծեռնակաբերդում, ոչ թե Ջեմալի թոռը գա...վաղը ինչպես Դիարբեքիր բացեցին, էլի նոր եկեղեցի կբացեն, էդ ամենը խաղ է: Ես կզայրանամ, երբ մեր սփյուռքահայերից կգնան այնտեղ և պատարագի կմասնակցեն:Այո, հայկական եկեղեցի է, բայց ո ՞ւմ դրոշի տակ կմասնակցեն: Պետք է ներողություն խնդրեն, հատուցում տան:

Քաղաքագետ Արա Պապյանն առաջարկում է  հատուցման պահանջ դնել` 1. անհատական, 2. գույքային կամ համայնքային և երրորդ` տարածքային: Դո՞ւք էլ  փուլային տարբերակի կողմնակից եք, թե՞ միանգամից հողերն եք պահանջում պարոն Փալանջյան:

Նախ`արյան գին, սրա նախադեպը կա` հրեաները Գերմանիայի նման հզոր երկրից միլիոններ ստացան` արյան գին:Մենք էլ նույնը պիտի ընենք: Մեզ պատկանող շինությունների վարձը, տոկոսներն ալ պիտի տան: Հողը չի փախնի, դա էլ կըլլա: Դրանց վրա հիմա քուրդերը նստած են, սա լուրջ խնդիր է: Մասնագետներ կան, որ կարող են օգնել մեզ իրավական հարցերում: Քուրդերու մասով պիտի ըսեմ նաև` իրենք կհամոզին, որ միասին, կողք-կողքի կապրինք, բայց պիտի նստինք և որոշինք`որտե՞ղ, ինչպե՞ս, ո՞նց:Հիշեք Պակիստան-Ինդիա, Հնդկաստան  կուզեմ  ըսել, չկարողացան չէ՞, Պակիստան-Իսրայել, էլի չհաշտվեցին: Հարցեր կան, հենց այնպես ասելով չէ:

Անդրադառնանք Հայաստան-Սփյուռք հարաբերություններին`կարծիք կա, որ վերջին տարիներին Սփյուռքի և Հայաստանի միջև «պարանը» երկարել է, այսինքն` Սփյուռքը մի տեսակ հեռացել է, գուցե հեռացվե՞լ է:

Այդպես չէի ասի, մենք երբեք չենք հեռանա:Պարզապես, պետք է առիթը ստեղծվի: Ես այս մասին Սերժ Սարգսյանին էլ գրած եմ: Նախագահին ձեռք տվել եմ համալիրում, երբ պաշտպանության նախարար էր: Մեր նպատակը մեկն է`կարողանանք Սփյուռքը վերակազմավորել և ՀՀ-ի հետ հարաբերությունները սերտացնելու ճամփաներ գտնել, այսօր մակերեսային է:

Սփյուռքի նախարարության մեջ պետք է ունենանք 5 մնայուն պատվիրակ` Հյուսիսային ԱՄՆ-ից, Հարավային ԱՄՆ-ից, Միջին Արևելքից, ՌԴ-ից, ԵՄ-ից` Փարիզ, Ստրասբուրգ:

Այս մնայուն պատվիրակները կկարողանան միասին իրենց բոլոր խնդիրները ՀՀ Սփյուռքի նախարարության հետ միասին վերլուծել, կոորդինացնել, թե չէ այսօր ամեն մարդ իր ուզածը կընե:

Երկրորդ` եկող երիտասարդները կգան մակերեսային լեզու, մշակույթ... իհարկե, պիտի ծանոթանան մշակույթի, լեզվի, պատմության հետ, բայց նույնպես մեր զինակոչիկներուն հետ զինվորական մարմնամարզանք և ոչ թե խարույկի կողքը`մայկաններով նստին, ինչպես ընկերուհիս`Հրանուշն է անում: Ես իրեն կհարգիմ, բայց մակերեսային է:

Երրորդ` այս երիտասարդներուն պիտի ոգևորեն, այն է`խիստ քննություն անցնելուց հետո նրանց պիտի հայկական անձնագիր տրվի: Գիտե՞ք, թե քանիսը կուզեն ստանալ, կփափագին, խանդավառություն կստեղծվի, խնդիրը 50-60 դոլարը չէ:

Իսկ ըստ Ձեզ` արտագաղթը ինչպե՞ս պիտի կանխվի, ձեր դեղատոմսը:

Պիտի ներգաղթի ծրագիր լինի, իսկ սա հնարավոր է միայն խոշոր դրամագլխով: Ես կառաջարկեմ Ներդրման հիմնադրամ ստեղծել: Սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ կապ չպիտի ունենա: Տեսեք, թե դրսում ինչքան մագնատներ ունենք, ամեն մեկը 150-200 միլիոն դոլար, որ դնի, մեկ միլիարդը կլինի: Այստեղ տոկոսներ պիտի ըլլան: Հիմնադրամը տարեկան կունենա 3-4 տոկոս շահ, գոյություն ունի կառավարական փոխառություն ասվածը, ընդ որում` լավ կլինի, որ գործ ունենանք Սկանդինավյան երկրների բանկերի հետ: Մի մասը ներդրողներին կլինի, մի մասն էլ`երկրի խնդիրները կլուծվեն: Սա երկար թեմա է խոսելու, դեռ կխոսինք, հիմա ոտքի վրա մտքերս բացատրեցի: Ես 33-ից սկսյալ`16-րդ անգամ եմ Երևանում, էլի կգամ:

Մարիամ Պետրոսյան


Հ.Գ. Ի դեպ, պարոն  Փալանջյանը  5 լեզվի էր տիրապետում` իսպաներեն, անգլերեն, հայերեն` արևելահայերեն, արևմտահայերեն  և...


 

Լրահոս
Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել Երևանում 50 Cent-ին մատանի են նվիրել, ինչ է խորհրդանշում այն Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին Երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Հուլիսի 4-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ կան զոհեր Երևանում հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել «Ռոման» և Հռոմն ընդմիշտ կմնան իմ սրտում․ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի նամակ է գրել Ով էս պայքարից զադնի դնի՝ Նիկոլ ա, ով շարժումը պառակտի՝ Նիկոլ ա. Իշխան Սաղաթելյան Մեր գլխին նոր պատերազմ է կախված․ Նիկոլ Փաշինյանը խաբել է իրեն ընտրողներին․ Աբրահամյան Նման որոշումներով իրենք ճանապարհ են հարթում իրենց սրտի օլիգարխների համար. Վահե Հակոբյան Այս անգամ էլ բռնապետիկը նրա «վզին դրել է» հրաժարական ներկայացնել ՈւՂԻՂ․ Ընդդիմությունը հանրահավաք ու երթ է անցկացնում Երևանի կենտրոնում Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվել է «Ինտեր» Իշխանությունները ևս մեկ անգամ հաստատում են, որ իրենք մտահոգված են բացառապես պաշտոններով Հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից. Արմեն Գևորգյան Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս պաշտոններից. Իշխան Սաղաթելյան ՔՊ-ն պաշտոնանկ արեց Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Աղավնոյի բնակիչները հնարավոր է տեղափոխվեն Հին շեն և Մեծ շեն բնակավայրեր․ Արցախի ՄԻՊ Մասիսում 38-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի. վերջինս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է Անձնագրայինում հերթերը կամաց-կամաց հասնում են հանրահավաքների մասնակիցների թվին. «Իրավունք» Արմեն Գրիգորյանը կռիվ է գցել ՔՊ-ի «տանը». «Հրապարակ» Առավոտյան 10:30-ին հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ․ Հովհաննես Հարությունյան ԱԱԾ-ում հարցաքննվել է նախկին վարչապետի առանձնատան վաճառքի գործով քննիչը. «Ժողովուրդ» Երևանի և 3 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայաստանի մի շարք տարածքներում գազ չի լինի Փաշինյանը գինովցել է և Սպիտակցի Հայկոյին խոստացել, որ սեպտեմբերի 21-ին կերգի Հանրապետության հրապարակում . «Հրապարակ» «Կարգին» չարաշահումներ՝ քաղաքապետարանում. «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դիմադրության շարժման մասնակիցներին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ուղարկվել. «Հրապարակ» Թշնամին մինչև 2025թ. չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, իսկ դրանից հետո՝ հարցրեք Ալիևին. Մովսես Հակոբյան «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan