AM | RU
USD
EUR
RUB

Բի-Բի-Սի-ն անդրադարձել է Մյանմայի վերջին հայերին

 

Մյանմայի (Բիրմա) մայրաքաղաք Յանգոնում (հայտնի է նաև Ռանգուն ձևով) գտնվող հին հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որն ունի շուրջ 150 տարվա պատմություն, նախկինում այստեղ գտնված հայկական ստվար համայնքի գոյության վկայությունն է: Եկեղեցու քահանա Ջոն Ֆելիքսը, ինչպես և նրա հավատացյալները, այլևս չեն կարողանում խոսել հայերեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մյանմայի վերջին հայերի մասին հոդված է պատրաստել բրիտանական Բի-Բի-Սի-ն:

«Համաձայն եկեղեցում առկա գրությունների' ժամանակին Բիրմայում եղել են հայկական մի քանի հարյուր ընտանիք, սակայն վերջին «լիարժեք» հայը մահացել է նախորդ տարի: Ողջ երկրում այսօր բնակվում են ոչ ավելի, քան 10 կամ 20 ընտանիք, որոնք մասամբ են հայկական, և նրանց միայն մի մասն է հաճախում եկեղեցի»,- լրատվամիջոցին պատմել է քահանան:

Մյանմայի հայերից մեկը' 30 տարին բոլորած Ռաքել Մինուսը, ակնածանքով երգում է հայերեն, մինչդեռ խոսել այդ լեզվով չի կարողանում: Նա միաժամանակ այցելում է հայկական եկեղեցի իր հոր հետ, ով հնչեցնում է եկեղեցու զանգերը: «Իմ պապը լիարժեք հայ էր, և մեր ընտանիքի անունը գալիս է հայկական Մինոսսյան ազգանունից: Մենք կիսով չափ հայ ենք, և այս եկեղեցին ու նրան ծառայելը շատ կարևոր են մեզ համար»,- պատմել է նա:

Կիրակի օրերին եկեղեցի այցելող հայերից է նաև Փերսի Էդվարդը, ով արդեն մի քանի տասնամյակ հաճախում է եկեղեցի: Եկեղեցու քահանայի հավաստմամբ' Էդվարդը վերջինն էր, ում հարսանիքը կատարվել էր Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, բայց դա այնքան շուտ է եղել, որ ոչ ոք արդեն չի հիշում հստակ տարեթիվը:

Բրիտանական գործակալությունը գրում է, որ 17-րդ դարի սկզբներին մեծ թվով հայեր, Օսմանյան կայսրությունից փախչելով, հայտնվեցին Իրանի Սպահան քաղաքում: Հետագայում նրանք այստեղից տարածվեցին լայն աշխարհագրությամբ' Ամստերդամից մինչև Մանիլա: Արդեն 19-րդ դարի վերջերին շուրջ 1300 հայ բնակվում էր Կալկուտայում, Դաքայում և Ռանգունում:

Տարածաշրջանի ամենահեղինակավոր հյուրանոցները հիմնված են հենց հայերի կողմից: Սակայն նախորդ դարի ընթացքում հայերը, անհանգստացած լինելով երկրի տնտեսական և քաղաքական անկայունությունից, սկսեցին իրենց համար նոր տուն փնտրել այլ երկրներում' գերազանցապես Ավստրալիայում:

Քահանա Ջոն Ֆելիքսը բրիտանական լրատվամիջոցի հետ զրույցում իր անհանգստությունն է հայտնել այն բանի հետ կապված, որ եկեղեցու տանիքին կան երեք անցք, որտեղից մշտապես անձրևաջուրը հոսում է դեպի շինության ներսը, ինչն անհրաժեշտ է վերացնել: Այդուհանդերձ, լավ պահպանված հին հայկական եկեղեցին շարունակում է լինել Յանգունի' գաղութատիրական ժամանակաշրջանի հարուստ ճարտարապետական ժառանգության կարևոր մասը, որը մեծապես գրավում է զբոսաշրջիկներին և միջազգային հանրությանը:

Լրահոս
Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին Արցախի համար հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար Օրվա ընթացքում հակառակորդը կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ. մանրամասներ Ինչպես է հայկական զինուժը գրոհում հակառակորդի հենակետը (տեսանյութ) ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Բաքուն հայտնել է խաղաղ բնակչության շրջանում 14 զոհի մասին Հունաստանի նախաձեռնությամբ ԼՂ հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպում է տեղի ունեցել Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի հերթական խոցումները Գախարիան հայկական և ադրբեջանական կողմերին առաջարկել է հանդիպել Թբիլիսիում Թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը․ կան զոհեր և վիրավորներ․ Վահրամ Պողոսյան Հունաստանը պահանջել է ԼՂ հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ հրավիրել Փաշինյանը Հասան Ռոհանիին մանրամասներ է ներկայացրել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության մասին Մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ. ՀՀ ՊՆ ՌԴ զինվորականները ուշիուշով հետևում են իրադրության զարգացմանը․ Պեսկով ՀՀ ՊՆ-ը կարևոր հայտարարություն է արել Գարիկը կենսուրախ, միշտ ժպտացող երիտասարդ էր. ասում էր՝ սպասեք, գալու եմ ու տեսեք՝ ինչեր եմ անելու Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա. Շուշան Ստեփանյան ԼՂ-ում մարտի են դուրս եկել «Սառը պատերազմի ատոմային հրեշները». Независимая газета Ադրբեջանական մամուլի լուրը, թե Արցախում բունկեր են ոչնչացրել, որտեղ բարձրաստիճան զինվորականներ կային, կեղծ է ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի ԶՈՒ ներգրավվածության վերաբերյալ Մակրոնը մտահոգ է Թուրքիայի ռազմատենչ հայտարարություններով և ԼՂ հարցը կքննարկի Պուտինի և Թրամփի հետ Հայաստանի վարչապետը Թուրքիային մեղադրել է անկայունություն «արտահանելու» համար ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ «Տեսա, կրակեցի». զինվորը պատմում է՝ ինչպես է խոցել թշնամու ԱԹՍ-ն Փաշինյանն այս փուլում հնարավոր չի համարում Երևան-Մոսկվա-Բաքու եռակողմ հանդիպումը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 458 դեպք Ի՞նչ ուղղությամբ կզարգանա ԼՂ հակամարտությունը․ New York Times-ի անդրադարձը «Հակամարտության սրումը հենց Ադրբեջանն է նախաձեռնել. սա Թուրքիայի հետ պայմանավորված գործողություն էր». Զատուլին Չափազանց կարևոր է Իրանի՝ Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու անփոփոխ դիրքորոշումը․ Իրանում ՀՀ դեսպան Ադրբեջանի ավիացիան հարվածներ է հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օդում են Թուրքիայի F-16 կործանիչները Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ–ին. Փաշինյան Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը. Փաշինյան Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ. ՊՆ Երևանը դեմ է խաղաղապահների տեղակայմանը. Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական ԶԼՄ-ներին Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրվա սեփական կորուստների թիվը շփոթել և վերագրում է հայկական ուժերին. Շուշան Ստեփանյան «Հայաստանի դեմ պատերազմը ձեռնտու է միայն Էրդողանին, սակայն ՌԴ-ն Անկարայի ձգտումներին մատների արանքով չի նայի»․ ռուս փորձագետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ստեփանակերտում ՀՕՊ ստորաբաժանումները հակառակորդի 2 ԱԹՍ են խոցել «Հրապարակ». Այս օրերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտական մկրտություն ստացավ․ նա կատարեց խոստումը Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահին հրետանային փոխհրաձգություն է. ՊՆ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan