Անջելինա Ջոլին ցուցադրել Է իր հարսանեկան զգեստը
Նմանատիպ
Դերասանուհի Անջելինա Ջոլին ցուցադրել է Բրեդ Փիթի հետ հարսանիքի իր բացառիկ հարսանեկան զգեստը, տեղեկացնում է People հանդեսը:
Ջոլիի զգեստը դարձել է նրա վեց երեխաների ստեղծագործական հնարամտության մարմնավորումը: Versace արտելի դերձակ Լուիջի Մասին դիզայներական տասնյակ գաղափարներ եւ դերասանուհու երեխաների նկարած պատկերներն Է օգտագործել զգեստը եւ քողը ստեղծելիս: Մասնավորապես, երեխաների գույնզգույն նկարները տեղ են գտել հարսի սպիտակ քողի եւ կիսաշրջազգեստի վրա:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը ինը տարվա համատեղ կյանքից հետո օգոստոսի 23-ին ամուսնացել են Ֆրանսիայում:
Հարսանիքը տեղի Է ունեցել շաբաթ օրը՝ փոքրիկ մատուռում: Արարողությանը հրավիրված Էին միայն ընտանիքի անդամները եւ մի քանի մտերիմ ընկերներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում