Մոնտելան ընդունում է քննադատությունը

Մոնտելան ընդունում է քննադատությունը

«Կիևոյի» հետ խաղից առաջ «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան հանդիպել է իտալական սպորտային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

«Քննադատությունը հիանալի է և օգնում է մեզ աճել: «Բոլոնիայի» հետ խաղի ժամանակ մենք այդքան էլ լավ հանդես չեկան, որովհետև չկարողացանք կառավարել մեր առավելությունը, թեպետ խաղում էինք համեմատաբար թույլ մրցակցի հետ: Միայն ագրեսիվ խաղի շնորհիվ դու կարող ես դարպասդ անառիկ պահել և առավելագույն արդյունքի հասնել»,-ասել է Մոնտելան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում