Վենգեր. Ուիլշերը յուրահատուկ է

Վենգեր. Ուիլշերը յուրահատուկ է

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կարծիքով այսօր  «Տոտենհեմի» հետ կայանլիք խաղում Գարեթ Բեյլը չէ, որ դառնալու է խաղի գլխավոր անձը:

-Այժմ բոլորը խոսում են Բեյլից, բայց եթե դուք նայենք Ուիլշերին, ապա կտեսնեք յուրահատուկ երիտասարդի: Ոչ ոք չի կասկածում, որ Ջեքը 100 խաղից ավելի կանցկացնի Անգլիայի հավաքականում. նա ֆուտբոլում շատ բաների կհասնի:

Ես հիացած եմ, թե նա ինչպես 17 ամսվա բուժումից հետո վերադարձավ խաղադաշտ և արագորեն վերականգնեց լավագույն մարզավիճակը: Անկեղծ ասած, չէի հավատում, որ նա կկարողանա այդպես արագ վերգնտնել բարձր մակարդակը,-ասել է Արսեն Վենգերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում