Արմեն Գյուլբուդաղյանց. Ամեն ինչ վճռվելու է պատասխան խաղում

Արմեն Գյուլբուդաղյանց. Ամեն ինչ վճռվելու է պատասխան խաղում

«Փյունիկի» հետ գավաթային հանդիպումից հետո (2:2) «Իմպուլսի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսել է խաղից ստացած տպավորությունների մասին.

«Երկու թիմերն էլ փորձում էին իրենց խաղային ձեռագրին բնորոշ՝ կարճ ու միջին փոխանցումներով գործել: Սակայն խաղադաշտի որակը թույլ չէր տալիս, որպեսզի ավելի շատ գնդակի խաղարկում կատարվեր: Կարծում եմ` առաջին խաղակեսում մեզ մոտ հաջող ստացվեց գնդակի վերահսկումը, իսկ երկրորդում՝ գնդակի վերահսկումը անցավ «Փյունիկի» կողմը: Ամեն դեպքում մեզ հաջողվեց 2 գոլ խփել, ինչի համար շատ ուրախ եմ:

Գրանցված ոչ-ոքի արդյունքը վկայում է, որ ամեն ինչ վճռվելու է պատասխան խաղում: Անպայման կուզեի նշել, որ Կիպրոսից նախատեսվածից մի փոքր ուշ վերադարձանք՝ ինքնաթիռն ուշացել էր, ու այդ պատճառով տղաները չէին հասցրել լիովին վերականգնվել: Բայց բարեբախտաբար, նրանք իրենց մեջ ուժ գտան, կամք դրսեւորեցին ու պայքարեցին մինչեւ վերջ»,-մարզչի խոսքերը մեջբերել է ակումբի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում