Կարանկա. Այս հաղթանակը մեզ ավելի կուժեղացնի

Կարանկա. Այս հաղթանակը մեզ ավելի կուժեղացնի

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական Այտոր Կարանկան Կլասկոյից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

«Կարիմ Բենզեմայի և Սերխիո Ռամոսի դիպուկ հարվածների շնորհիվ «Ռեալը» մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հաղթեց «Բարսելոնային»: Այս հաղթանակը մեզ ավելի կուժեղացնի: Ես գոհ եմ մեր ֆուտբոլիստների ցուցադրած խաղից. նրանք խաղացին այնպես, ինչպես պետք է խաղալ նման դեպքերում:

Բացի այդ խաղադաշտ էին դուրս եկել մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր հիմնական կազմում չեն խաղում, բայց մենք գոհ մնացինք նրանց աշխատանքից: Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ կարող ենք վստահել թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստի: Վերջին 5 օրերը մեզ համար երջանիկ էին, բայց այժմ պետք է լրջորեն պատրաստվենք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին»,-ասել է Կարանկան:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում