Շվեյցարացիները հրաժարվել են հյուրընկալել 2022-ի Օլիմպիական խաղերը
Նմանատիպ
Հանրաքվեի ժամանակ Սան-Մորիցայի և Դավոսի բնակիչներին առաջարկվել էր քվեարկել այս հարցի շուրջ: 54% բնակչությունը դեմ քվեարկեց 320 միլիոն դոլար ծախսել ֆինանսական պահոցից, օլիմպիադա կազմակերպելու համար: Նրանց նույնիսկ չմտափոխեց ֆեդերացիայի աջակցության փաստը:
Ծրագրի կողմնակիցները, այդ թվում և Շվեյցարիայի սպորտի նախարարը, պնդում էին, որ Օլիմպիական խաղերը բավականին մեծ թվով ներդրումներ և զբոսաշրջիկներ կբերեն երկիր: Մինչ դեռ հակառակորդների պնդմամբ Օլիմպիական խաղերի պատրաստությունը աղետալի հետևանքներ կունենար տեղանքի բնության համար:
Հիշեցնենք, որ Սան-Մորիցը եղել է Օլիմպիական մայրաքաղաք 1928-ին և 1948-ին: Դավոսը երբեք չի հյուրընկալել Օլիմպիադա:
ՄՕԿ-ը կորոշի 2022-ի Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը 2015 թվականին Մալազիայի մայրաքաղաք Կուալա-Լումպեում անցկացվելիք ժողովին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում