ՀՀ գավաթի մրցաշարերի առաջին գոլերի հեղինակները (աղյուսակ)
Նմանատիպ
2013թ. ֆուտբոլի Հայաստանի գավաթի մրցաշարում վերջապես ֆուտբոլիստներին հաջողվեց բացել գոլերի հաշիվը: Առաջին գոլի հեղինակ դարձավ իմպուլսցի Ռումյան Հովսեփյանը’ 22-րդ րոպեին գրավելով “Փյունիկի” դարպասապահ Գոռ Մանուկյանի պաշտպանած դարպասը:
Իսկ մինչ այդ դեռևս անցյալ տարվա նոյեմբերին մեկնարկած գավաթի մրցաշարի 1/8 եզրափակիչում “Ալաշկերտին” ու “Բանանցին” 210 րոպե խաղային ժամանակը բավարար չէր եղել հաշիվը բացելու համար: Փաստորեն 232 րոպե պահանջվեց գավաթի ընթացիկ մրցաշարի անդրանիկ գոլի գրանցման համար: Նման բան գավաթի նախորդ 21 խաղարկություններում տեղի չէր ունեցել:
Հետաքրքիր է, որ գավաթի 2012թ. խաղարկությունում էլ առաջին գոլի հեղինակը կրկին “Իմպուլսի” ֆուտբոլիստն էր’ Արթուր Բարսեղյանը, ով քառորդ եզրափակիչի առաջին խաղի 21-րդ րոպեին գրավել էր “Գանձասարի” դարպասը:
ՀՀ գավաթի խաղարկություններում գրանցված առաջին գոլը խփվել է 1992թ. ապրիլի 4-ին “Նաիրի” մարզադաշտում կայացած “Նաիրի”-“Սյունիք” հանդիպման 8-րդ րոպեին: Գոլի հեղինակը սյունիքցի Արթուր Մանուցյանն էր, ով գրավեց Արարատ Ղազարյանի պաշտպանած դարպասը: “Սյունիքը” հաղթում էր 2:0 հաշվով, սակայն հետագայում դաշտի տերերին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը: Լրացուցիչ ժամանակում հյուրերին հաղթանակ պարգևեց “Սյունիքի” ռմբարկու Վարդան Ղազարյանի խփած գոլը: Այդ հանդիպումն առաջինն էր գավաթի մրցաշարում: 1/16 եզրափակիչի մյուս հանդիպումները նշանակված էին ապրիլի 5-ին և 6-ին:
Թվական |
Գոլի հեղինակ |
Ակումբ |
Րոպե |
Մրցակից |
Հաշիվ |
Փուլ |
1992 |
Արթուր Մանուցյան |
“Սյունիք” |
8 |
“Նաիրի” |
3:2 |
1/16 |
1993 |
Տաթև Կարապետյան |
“Կոտայք” |
4 |
“Ալմաստ” |
3:1 |
1/16 |
1994 |
Սամվել Կոստանդյան |
“Բանանց” |
9 |
“Կանազ” |
5:0 |
1/8 |
1995 |
Արամ Սարգսյան |
“ԲՄԱ Արայի” |
17 |
“Արագած” |
4:1 |
1/16 |
1996 |
Գեղամ Հովհաննիսյան |
“Փյունիկ” |
4 |
“Արմավիր” |
11:1 |
1/16 |
1997 |
Ռոմեո Ջենեբյան |
“Դվին” |
14 |
“ԲՄԱ Արայի” |
4:3 |
1/16 |
1998 |
Համբարձում Հովհաննիսյան |
ՆԶՄԱ |
26 |
“Ալաշկերտ” |
2:0 |
1/16 |
1999 |
Կարեն Զաքարյան |
“Կիլիկիա” |
2 |
“Լոռի” |
4:1 |
1/8 |
2000 |
Արսեն Դալլաքյան |
“Միկա” |
10 |
“Ղարաբաղ” |
1:1 |
1/8 |
2001 |
Արմեն Սարգսյան |
ՖԻՄԱ |
42 |
“Լեռնագործ” |
3:1 |
1/8 |
2002 |
Տիգրան Դավթյան |
“Շիրակ” |
6 |
“Լոկոմոտիվ” |
6:1 |
1/8 |
2003 |
Իսա Տրաորե |
“Փյունիկ” |
6 |
“Միկա-2” |
6:0 |
1/8 |
2004 |
Արթուր Պետրոսյան |
“Արարատ” |
27 |
“Լեռ. Արցախ” |
1:0 |
1/16 |
2005 |
Անու Ռոբերտո Ֆուամենի |
“Երևան Յ.” |
79 |
ՖԻՄԱ |
1:0 |
1/16 |
2006 |
Մելիքսեթ Սուքիասյան |
“Միկա-2” |
8 |
“Գանձասար” |
1:3 |
1/8 |
2007 |
Արսեն Բալաբեկյան |
“Բանանց” |
5 |
“Դինամո” |
5:0 |
1/8 |
2008 |
Նարեկ Բեգլարյան |
“Միկա” |
19 |
“Արարատ-2” |
7:0 |
1/8 |
2009 |
Արա Հովհաննիսյան |
“Ուլիս” |
13 |
“Գանձասար” |
4:1 |
1/4 |
2010 |
Արսեն Ավետիսյան |
“Գանձասար” |
47 |
“Ուլիս” |
1:1 |
1/4 |
2011 |
Խաչատուր Ավետիսյան |
“Բանանց” |
6 |
“Գանձասար” |
3:0 |
1/4 |
2012 |
Արթուր Բարսեղյան |
“Իմպուլս” |
21 |
“Գանձասար” |
1:0 |
1/4 |
2013 |
Ռումյան Հովսեփյան |
“Իմպուլս” |
22 |
“Փյունիկ” |
2:2 |
1/4 |
աղբյուրը՝ http://armsport.am/
Հետևեք մեզ նաև Telegram-ում