Բլաշիկովսկի. Մենք լավ հնարավորություններ ունենք

Բլաշիկովսկի. Մենք լավ հնարավորություններ ունենք

Դորտմունդի «Բորուսիայի» առաջատարներից մեկը՝ Յակուբ Բլաշիկովսկին խոսել է Չեմպիոնների Լիգայում Դոնեցկի «Շախտյորի» հետ կայանալիք խաղի մասին:

– Իհարկե այս խաղը կառանձնանա առաջնության խաղերից, այստեղ մենք լավ շանսեր ունենք: Պետք է անպայման գնդակ ուղարկենք մրցակից թիմի դարպասը և լուծենք մեր խնդիրները: Հուսով եմ մենք այնքան վստահ կխաղանք «Շախտյորի» հետ, որքան «Հանովերի» հետ խաղացինք,- ասել է Բլաշիկովսկին:

Մենք չկարողացանք հաղթահարել «Բավարիայի» արգելքը գավաթի խաղում: Հնարավորություն կա անցնել Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչ, և մենք կանենք դա,- ավելացրեց լեհ ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում