Կասիլյասը չի մասնակցի «Յունայթեդի» դեմ խաղին

Կասիլյասը չի մասնակցի «Յունայթեդի» դեմ խաղին

Ժոզե Մոուրինյոն հաստատել է, որ «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը «Օլդ Թրաֆորդում» հանդես չի գա:

Մադրիդցիների ավագը չորեքշաբթի օրը վերսկսել էր մարզումները ձեռքի կոտրվածքից հետո, որը նա ստացել էր հունվարի 23-ին «Վալենսիայի» հետ խաղի ժամանակ: Իկերը ընդգրկվել է հայտացուցակի մեջ և արդեն Մանչեսթերում է, սակայն նա դաշտ դուրս չի գա:

– Բոլորը կազմ ու պատրաստ են, բացի մեր ավագ Իկերից,- ասել է Մոուրինյոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում