Օզիլ. Ով հաղթել է «Բարսելոնային», կհաղթի նաև «Մանչեսթեր Յունայթեդին»

Օզիլ. Ով հաղթել է «Բարսելոնային», կհաղթի նաև «Մանչեսթեր Յունայթեդին»

«Ռեալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը խոսել է այսօր կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից.

-Պաշտում եմ ուժեղների դեմ խաղալը: Նման խաղերը որևէ մեկը բաց չի թողնում, և դու ուշադրության կենտրոնում ես գտնվում: 

Շատ լավ թիմի դեմ շատ ուժեղ խաղ է լինելու, իսկ առաջին խաղը ցույց տվեց, թե մենք ինչի ենք ընդունակ: Մենք հարգում ենք «Մանչեսթեր Յունայթեդին», սակայն եթե մեր ֆուտբոլը ցուցադրենք, ապա կկարողանանք հաղթել ցանկացած թիմի: Նա, ով հաղթել է «Բարսելոնային», կհաղթի նաև «Մանչեսթեր Յունայթեդին»: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում