Ռոբին Վան Պերսի. «Ռեալի» հետ խաղից առաջ թիմում հիանալի մթնոլորտ է տիրում
05/03/2013 11:28
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին Վան Պերսին այսօրվա Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղից առաջ խոսել է թիմում տիրող մթնոլորտի մասին: Նրա խոսքերով Ֆերգյուսոնը դրական էմոցիաներ է տալիս և նախապատրաստում խաղին, թիմի խաղացողները լարվածություն չեն զգում:
– «Ռեալի» հետ խաղից առաջ թիմում հիանալի մթնոլորտ է,- հոլանդացու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը,- ոչ ոք լարվածություն չի զգում: Մենք կատակում և ծիծաղում ենք մարզումների ժամանակ: Այդ ամենը Ֆերգյուսոնի շնորհիվ, որը չգիտես ինչպես դրական էմոցիաներ է տալիս թիմի անդամներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում