Բուսկետս. «Բարսելոնան» հավատում է, որ կհաղթի «Միլանին»

Բուսկետս. «Բարսելոնան» հավատում է, որ կհաղթի «Միլանին»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը չի կասկածում, որ իր թիմը առավելության կհասնի «Միլանի» նկատմամբ, հայտնում են իտալական լրատվամիջոցները:

Առաջին խաղում կապտանռնագույնները պարտվել էին 0:2 հաշվով:

– Իհարկե առաջին խաղում գրանցված հաշիվը մեզ համար հաճելի չէր, սակայն մեր թիմի ֆուտբոլիստները հավատում են, որ կանցնեն հաջորդ փուլ: Այս խաղը մեզ համար եզրափակիչ կլինի, որտեղ մենք կզգանք մեր երկրպագուների աջակցության կարիքը: Տնային խաղերում մենք անհամեմատ լավ ենք խաղում,- ասել է Բուսկետսը:

Հիշեցնենք, որ կատալոնական թիմի մյուս ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան նույնպես նշել էր, որ իր թիմը կարող է հաղթել մրցակցին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում