Ռոսել. Վիլանովան կարևոր է տիտղոսներից

Ռոսել. Վիլանովան կարևոր է տիտղոսներից

«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելն ասել է, որ սպասելու են թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի վերադարձին.

-Պետք է ասեմ, որ ակումբի ղեկավարությունը լիովին վստահում է Վիլանովային և սպասելու է նրա վերադարձին այնքան, որքան կպահանջվի: Չնայած քիմեոթերապիաներին, Վիլանովան պատվով հաղթահարում է դժվարությունները: Մարտի վերջին բոլոր թերապիաները կավարտվեն ու նա վերջապես կվերադառնա: Եթե Տիտոն ամբողջապես առողջացած լինի, կասեմ, որ մրցաշրջանը հաջողված էր, եթե անգամ մենք որևէ տիտղոս չնվաճենք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում